Ֆրանսիայի իրավապահ մարմիններն արձագանքել են հայ համայնքի դիմումին

Հրաչ Վարժ Ֆրանսիայի ոստիկանությունը դատախազությանն է փոխանցել ադրբեջանցիների` անօրինական կերպով Ֆրանսիայի խորհրդարանի շենք ներթափանցելու գործով:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

«Դատախազությունը մեկ շաբաթվա ընթացքում կհաղորդի, թե երբ կսկսվեն դատալսումները: Միանշանակ, մենք այս գործը մինչեւ վերջ կտանենք», – նշել է Վարժապետյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանցի օրինախախտները գտնվում են ոստիկանության հսկողության տակ:

Հիշեցնենք, որ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման օրը` փետրվարի 26-ին, Ֆրանսիայի խորհրդարանում կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մի քանի ֆրանսիացի պատգամավորներ, ադրբեջանական պատվիրակության անդամները հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը, հայտարարելով, որ կհարգեն միայն Խոջալուի զոհերի հիշատակը: Այս հայտարարությունը հայ պատվիրակների դժգոհությունն էառաջացրել, որից էլ վեճ է ծագել: Իրադարձությանը խառնվել է ոստիկանությունը: Անմիջապես դրանից հետո ժամանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը եւ քննադատել տեղի ունեցածը: Հնարավոր է, որ սադրիչ գործողությունները վաղօրոք ծրագրված են եղել, քանի որ միջոցառմանը մասնակցել են նաեւ ադրբեջանական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները:

«ՆՅՈՒԶ»

Տպել Տպել