Ավագանու ընտրությունները պետք է գործող իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե դառնան

ԱղվանՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին մասնակցում է ողջ ներուժով, այսօր Ապրիլի 16-ին «Սլաք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ խոսելով Երևանի ավագանու մայիսի հինգին կայանալիք ընտրությունների մասին:

Աղվան Վարդանյանը նշեց, որ թեև ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկ երկրորդն արդեն ետևում է, հիմնական գործը, որով այս ընթացքում ՀՅԴ թիմը զբաղված է եղել, նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներն էին, Երևանի բոլոր վարչական շրջաններում ՀՅԴ շտաբերի ձևավորումը:

Ըստ նրա՝ տպավարություն կար, որ ՀՅԴ-ն լիարժեք քարոզարշավ չի սկսել, բայց, նրա վստահեցմամբ, այսօր վերջնական կունենան քարոզարշավի հստակ գրաֆիկը՝ կլինեն ժողովրդային հանդիպումներ, ութից տասներկու բակային հանդիպում յուրաքանչյուր վարչական շրջանում, իսկ քարոզարշավը կեզրափակվի համաքաղաքային մեկ միջոցառմամբ:

«Հիմնական առավելությունը, տարբերությունը ՀՅԴ-ի՝ այլ կուսակցություններից, կայանում է նրանում, որ մենք, իսկապես, հանդես ենք գալիս թիմով: Դաշնակցական հեղինակավոր կենսագրություն ունեցող բոլոր գործիչներին կտեսնեք այս ընտրությունների ժամանակ, մենք իսկապես ամբողջական թիմով ենք ներկայանալու: Մեր վերաբերմունքն այս ընտրությունների նկատմամբ պարզ է՝ ընտրությունները նույնքան քաղաքական են, որքան զուտ Երևանի կառավարման խնդիրը: Երկրում կա իրավիճակ, մթնոլորտ՝ նախագահական ընտրությունները նոր են ավարտվել, բնակչության վիթխարի հատվածը դեմ է գործող ռեժիմին, իսկ չտեսնել սա և ասել, որ հարցեր չկան, նշանակում է երկարաձգել առկա վիճակը, իսկ դա լավ բան չի խոստանում ՀՀ քաղաքացուն՝ ներքին և արտաքին քաղաքական կարևորագույն մարտահրավերների առումով: Լիահույս ենք, որ մեր բնակչությունը ընտրությունները դիտելու է, ոչ թե անձերի մրցակցություն, այլ քաղաքական ուժերի մրցակցություն»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հուսալով, որ երևանցիները կտեսնեն, որ «ընտրություն պետք է նշանակի անվստահության հանրաքվե գործող իշխանությանը»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ անձ չենք ընտրում, Տարոն Մարգարյան չենք ընտրում, այլ ուժերի ընտրություն ենք անում, քվեարկում ենք կուսակցությունների միջև: Ըստ Աղվան Վարդանյանի՝ Դաշնակցությունը պայքարի մեջ է ամբողջ ներուժով և կազմակերպվածությամբ, ուստի պատահական չէ, որ Արմեն Ռուստամյանն է գլխավորում Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակը: Բանախոսը վստահեցրեց, որ Ռուստամյանը շատ ավելի սկզբունքային քաղաքապետ և լավ կառավարիչ կլինի:

Աղվան Վարդանյանն առաջարկում է, որ գործող քաղաքապետը հրապարակային բանավեճ ունենա Արմեն Ռուստամյանի հետ: Նրա կարծիքով՝ Տարոն Մարգարյանը ելույթներ պետք է ունենա, արցեր քննարկելու հնարավորություն պետք է ստեղծվի: Նա հորդորեց համեմատել Տարոն Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի կենսագրությունները:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց, չենք հասկանում Րաֆֆու՝ Հիսուսի հիշատակը հարգելը, մեկ օրով Մոսկվա մեկնելը, հայ ժողովրդին հաղթանակ բերելը և ոստիկանապետի հետ աղոթելը:

Հարցին, թե ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է ապրիլի 19-ին «Անի» հյուրանոցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հրավիրած միջոցառմանը, նա պատասխանեց, որ իրենց համար հստակ չէ, թե ինչ է նախատեսվում այդ օրը:

Բանախոսը հիշեցրեց, թե ինչ վարկածներ նշեցին այս հանդիպման մասին, թե սա վերկուսակցական կառավարման խնդիր ունի, «ֆորում» որակումը ևս հնչեց: «Վստահ եմ, որ կդիմեն քաղաքական ուժերին և կասեն, թե ինչ հանդիպում է: Եթե կլինի հրավեր, պատրաստ ենք ցանկացած քննարկման, խորհրդակցության, հրավերի, և կանենք դա: Մենք մեր մոտեցոմները հստակ հայտարարել ենք շարժման առաջին իսկ օրից, մենք ունենք մեր մոտեցումները, մենք գտնում ենք, որ շարժումը պետք է կազմակերպել, հստակ նպատակներով, հանգրվաններով, ուզենք-չուզենք նախագահական ընտրություններն ավարտվել են, այսօր առաջին խնդիրը, հերթական հանգրվանը ավագանու ընտրություններն են»,- նշեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմության խնդիրը պետք է լինի Երևան քաղաքում իշխանությունը վերցնելը:

Խոսելով Երևանի ավագանու մայիսի հինգին կայանալիք ընտրությունների մասին, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչն ասաց. «Մարդու ծիծաղն է գալիս, երբ ասում են, որ Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն է եղել»,-

Ըստ բանախոսի՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. երբ հայտարարում են, որ Տարոն Մարգարյանը վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն է, եփած հավի ծիծաղն է գալիս: «Ասում են, թե նա Գրիգոր Հասրաթյանի շարունակությունն է: Մարդ խիղճ պետք է ունենա:

Առաջարկում եմ համեմատել Տարոն Մարգարյանի կենսագրությունը Արմեն Ռուստամյանի կենսագրության հետ: Անում են իրենց պարտականությունների տասը տոկոսը և դա ներկայացնում են նվեր: Դեղին պաստառի վրա գրել են մեծ տառերով «Տարոն Մարգարյան» և փոքր «Հանրապետական կուսակցություն»: Հասկանալի է՝ ինչ են անում, բայց քաղաքացիների տրամաբանությունը լավ է»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ ընդգծելով, որ սա անձերի ընտրություն չէ։

Հանրապետական կուսակցությունը չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ է փոխել, և ըստ բանախոսի՝ չի բացառվում, որ եթե վաղը Տարոն Մարգարյանի ոտքը սայթաքի, կարող են փոխել, դնել հինգերորդ քաղաքապետին:

«Անի» հյուրանոցը «Անի» հյուրանոց, բայց «Ժառանգությունը» պետք է հստակ ասի՝ ապրիլի 19-ին ինչ է լինելու

ԱղվանԵթե «Ժառանգությունն» ավելի հստակ ասի, թե ինչ է տեղի ունենալու ամսի 19 –ին «Անի» հյուրանոցում հրավիրված հանդիպմանը, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կքննարկի և կորոշի՝ գնա՞լ, թե ոչ այդ քննարկմանը, որը, ըստ մինչ այժմ հայտարարվածի, նվիրված է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի ազգային ճակատի ստեղծմանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցի, կգնա՞ն «Անի» հյուրանոց, թե ոչ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր հանրահավաքներին, այդ թվում վերջին հանրահավաքին, բայց թե ինչ է անելու Րաֆֆին ամսի 19 –ին՝ «Անի» հյուրանոցում լավ չգիտեմ. նա հանրահավաքում հայտարարեց, որ ամսի 19-ին բոլորին հրավիրում է «Անի» հյուրանոց : «Անի» հյուրանոցը «Անի» հյուրանոց է, և սրահը կարող է 200- 300 մարդ տեղավորել, հազարավոր մարդկանց հրավիրել ի՞նչ է անելու»,- ասաց ՀՅԴ–ական պատգամավորը։

Աղվան Վարդանյանը հույս ունի, որ մինչև այդ «ժառանգությունն» ավելի հստակ կասի, թե այդ օրն ինչ է տեղի ունենալու: Բացի այդ, կուսակցությունն այսօր էլ կարևում է այդ շարժումը և Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը և գտնում, որ այն շատ ավելին կարող է անել, շատ ավելի կազմակերպված ու հզոր կարող է լինել, բայց դրա համար պետք է ունենալ կազմակերպված բնույթ, հստակ քայլ առ քայլ խնդիրներ դնի և լուծի դրանք:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում ու մամուլում շրջանառվող տեսակետին, որ շարժումը փակուղի է մտել, որ կան տարաձայնություններ ու տարբերություններ, ապա ընդունելով, որ դրանք առկա են, Աղվան Վարդանյանը հայտնեց, որ դրանք երկրորդական խնդիրներ են: Ըստ նրա՝ շատ ավելի կարևոր է, որ իսկապես շարժումը շարունակական լինի, ինչի համար իրենց պատրաստ են իրենցից կախված ամեն բան անել։

«Մենք (Րաֆֆի Հովհաննիսյանին –Tert.am) գնահատելու, մեկնաբանելու խնդիր չունենք, մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր այն գործողություններին տեր կանգնել, ղեկավարել, առաջնորդել, մեջը լինել, որոնք մենք քննարկել ենք, խոհրդակցել ենք,համաձայնության ենք եկել, որ այդ քայլը պետք է անել»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ բոլոր այն քայլերը, որոնք արվում են առանց խորհրդակցելու կա՛մ միանձնյա որոշումներով, կա՛մ անկանխատեսելի որոշումներով, չեն կարող ընդունելի լինել: Այդ չքննարկված գործողությունների թվում էին, ըստ նրա, նաև ապրիլի 9-ի գործողություները, և դրա համար էլ Դաշնակցությունն (ղեկավար կազմը) այդ օրն այնտեղ չէր:

«ԹԵՐԹ»

Տպել Տպել