ՀՅԴ-ի խնդիրը սեփական քաղաքապետ ունենալը չէ, այլ Երեւանում իշխանափոխությունը

ԱրմենՌՀՅԴ-ն նոր չէ, որ քաղաքական բեմահարթակում իր ծրագրի մասին է խոսում, երկրում ստեղծված վիճակի մասին է խոսում, ընդդիմադիր կուսակցություն է, իր ընդդիմադիր տեսակետներն ու դիրքորոշումները շատ հստակ արտահայտել է, ընդհանրապես Հայաստանի բոլոր պրոբլեմների մասին. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Նա բացատրեց, թե ինչու է ՀՅԴ-ն Երեւանի ՏԻՄ ընտրություններում այդքան լուրջ քաղաքական կազմով, մեծ քաղաքական նշանակություն տալով ու այդ նշանակությունն ընդունելով մտել քաղաքական պայքարի մեջ. «Այն պարզ պատճառով, որ մենք գտնում ենք, որ մեր բարձրացրած հարցերն ու առաջարկած ծրագրերն իրականացնելու համար ամեն առօթ պգտագործել»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ ցուցակի առաջատարն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունները ինչ-որ գյուղապետի, կամ քաղաքապետի ընտրություններ չեն ՀՅԴ-ի համար, այլ կարեւոր են նրանով, որ մայրաքաղաքն իրոք կարող է փոխել Հայաստանի վիճակը: Այնուհետեւ Արմեն Ռուստամյանը խոսեց փոփոխությունների, այդ փոփոխությունները հենց Երեւանից սկսելու անհրաժեշտության մասին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ միայն Դաշնակցությունն է առաջարկում այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են մունիցիպալ ոստիկանության ստեղծումը, իրենց գործունեությունն իրենց ընդդիմադիրներին վերապահելու եւ Երեւանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերում համայնքային հանրաքվեներ անցկացնելու դրույթները եւ այլն:

Հիմնական հարցն այն է, որ ՀՅԴ-ն կարողանան Երեւանի քաղաքային իշխանությունը փոխել, ու եթե այդ փոփոխությունները ՀՅԴ-ն միայնակ չկարողանա անել, բնականաբար կփորձի գտնել իրենց պես մտածող քաղաքական ուժեր, որոնց հետ կարելի է այդ միտքը կյանքի կոչել, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը’ պատասխանելով քաղաքացիների այն հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պատկերացնում այլ քաղաքական ուժի ներկայացուցիչի’ քաղաքապետ լինելու հանգամանքը:

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորողը նշեց, որ այսօր հետընտրական համագործակցությունը հնարավոր է, քնաի որ ուժերը որքան էլ ճիգ գործադրեն, միեւնույն է, ոչ մի ուժ չի կարողանալու 50 տոկոսից ավելի վստահության քվեներ ստանլ ու միահեծան քաղաքային իշխանություն ձեւավորել:

Քաղաքացիները Արմեն Ռուստամյանին հարց ուղղեցին նաեւ հրապարակվող սոցհարցումների արդյուքնների վերաբերյալ, որին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շեշտեց, որ վաղուց արդեն հայտնի է, որ այդ սոցհարցումները պատվիրում են իշխանության ներկայացուցիչները, ու դրա համար նրանց այդ հարցումների արդյունքներում լավ լույսի ներքո են ներկայացնում: Արմեն Ռուստամյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դրանք ոչ թե իրական սոցհարցումներ են, այլ քարոզչամիջոցներ, երբ պատվիրատուները միշտ նույն մարդիկ են, այդ հարցում կոչվածն իրականացնողները նույնպես:

«Եթե մի սոցիոլոգի կանխատեսում չի իրականանում, ապա նա այլեւս պետք է դադարի իրեն սոցիոլոգ կոչելուց»,- ասաց Արմեն Ռուստամյանը’ հավելելով, որ դա նույնն է, որ մի մարդ իրեն գիտնական հռչակի, բայց նրա առաջարկած թեզերը գիտականորեն ջախջախեն ու ասեն, որ ոչ մի գիտական հիմք չունի, այդ դեպքում տվյալ մարդը ուղղակի հեռանում է գիտության ոլորտից…

Քաղաքացիներին նաեւ հետաքրքրում էր, թե ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն ավագանու կազմում Երեւանի կրթական համակարգի հետ այն դեպքում, երբ այդ համակարգը համատարած կուսակցականացվել է: Այդ հարցին ի պատասխան Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա անթույլատրելի է, քանի որ առաջին հերթին աշակերտները իրենց ուսուցիչների դեմքով Հանրապետական կուսակցությանն են տեսնում, ու չի կարող այնպես լինել, որ բոլորը նույն գաղափարական, մտածելակերպի եւ աշխարհընկալման պատկերացումներն ունենան:

Դա Արմեն Ռուստամյանը համեմատեց ԽՍՀՄ տարիների միակուսակցական համակարգի հետ’ նշելով, որ ներկա վիճակով իշխող ուժը այնպես է արել, որ պետությունը նույնականացվում է իրենց կուսակցության հետ: Իսկ ՀՅԴ-ական քաղաքապետը այդ վիճակը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում կշտկի:

ՀՅԴ-ն ունի այն կառույցներն ու թիմը, որ կարող է փոփոխություն բերել

loqyan

Եթե Դաշնակցությունը Երեւանի ավագանում մեծամասնություն կազմի, ապա Երեւանում` մասնավորապես Դալմայի այգիների տեղում ու Նորքի բարձունքում, կստեղծվեն երկու խոշոր զբոսայգիներ, որոնք կդառնան բնապահպանական կարեւորագույն կենտրոններ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը:

Նա նշեց, որ դրանցով Երեւանում կլուծվեն երկու կարեւորագույն խնդիրներ, երկու օազիսներ կստեղծվեն, որով մեր էկոլոգիայի բարելավման առաջին փուլը կարող ենք համարել կայացած, եւ կստեղծվեն ժամանցի ու հանգստի երկու հիանալի վայրեր: Դավիթ Լոքյանը ասաց նաեւ, որ եթե Երեւանի ավագանիում ՀՅԴ-ն մեծամասնություն լինի, առողջապահական եւ կենսաթոշակային խնդիրների լուծում էլ կլինի:

Սրանցից բացի Դավիթ Լոքյանը անդրադարձավ մի հարցի, որը բազմաթիվ դեպքերում բարձրացրել են քաղաքացիները` եթե ՀՅԴ-ն Երեւանի ավագնու կազմում ունենա, օրինակ, 20 հոգի ավագանի, կարո՞ղ է լուծել իր նշած խնդիրներն ու իրականացնել իր խոստացած փոփոխություները.

«Ես անմիջապես մի համեմատություն կանեմ` ԱԺ-ում այսօր ՀՅԴ-ն ունի 5 պատգամավոր, նախկինում մի քիչ ավելի շատ, բայց եթե դուք հիշում եք` ԱԺ այն հրատապ օրենքները, որոնք կապված են ժողովրդի ընդհանուր վիճակի հետ, այդ օրենքները ԱԺ օրակարգ են մտցրել ՀՅԴ-ական պատգամավորները: Դրանք կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին, նվազագույն աշխատավարձի մասին օրենքներն են: Այդ օրենքները մտցվել են, քանի որ Դաշնակցական պատգամավորների թիկունքին կանգանծ է քաղաքական կուսակցություն, որն ունի համապատասխան կառույցներ, թիմ, ովքեր կարող են այս կարեւորագույն հարցերը մշակել ու ներկայացնել մեր պատգամավորներին, որպեսզի նրանք կարողանան այն օրենքի ուժ դարձնել»,- պարզաբանեց Դավիթ Լոքյանը:

Տպել Տպել