Ալեքսանդր Արզումանյանն ընտրելու է ՀՅԴ-ին

Ալիկ«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը օրեր անց կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ:

Դաշնակցության վերնախավին նման հավաստիացում է տվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Սույն տեղեկությունները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել Ալեքսանդր Արզումանյանը:

Վերջինս նշել է. “Կուսակցության անունից չեմ կարող ասել, իմ անունից կարող եմ ասել` գուցե շատերի համար անսպասելի լինի, այո´, ծանր- թեթեւ անելով` ես ինքս որոշել եմ, որ իմ ձայնը տալու եմ Դաշնակցությանը”:

Հարցին, թե կուսակցության համակիրներին եւս ուղղորդելո՞ւ է դեպի Դաշնակցություն կուսակցություն, Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ նման քննարկում չի եղել: ԱԺ պատգամավորը չի բացառել, որ իր որոշումը, ամեն դեպքում, կազդի “Ազատ դեմոկրատներ” կուսակցության համակիրների որոշման վրա:

Նշենք, որ մինչ առաջադրումները, տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ “Ազատ դեմոկրատները” եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած “Ազատություն” կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական դաշինքով հանդես կգան, սակայն պայմանավորվածությունն այդպես էլ չկայացավ:

Տպել Տպել