Դաշնակցությունը հիմա ավելի կենտրոնանում է իր խնդիրների վրա

Աղվան փոքրԵրևանի ավագանու ընտրությունների արդյունքների և ընտրական գործընթացից կուսակցությունների քաղած դասերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով այն հարցին, թե` ընտրության արդյունքների վերահաշվարկի արդյունքում ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք բողոքարկման գործընթաց չեն սկսել. «Մենք դիմումներ, բողոքարկումներ գրեթե չենք ներկայացրել և դրանով չենք էլ զբաղվում, որովհետև լուրջ չենք համարում այդպիսի հարցերով զբաղվելը»:

Պատասխանելով ընտրատեղամասերում ընտրության օրը տիրած վիճակի, ինչպես նաև մամուլում արձանագրված խոչընդոտումների դեպքերի մասին լրագրողի հարցերին՝ Աղվան Վարդանյանը նշել է. «Ի՞նչ ասեմ, այդ ամենի մասին տեղեկատվությունը կա համացանցում: Ես կարող եմ ասել, որ մեր հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք գրեթե 99 տոկոսով կատարել են իրենց պարտականությունները»:

Ընտրությունների դասերի մասին էլ Աղվան Վարդանյանը հետևյալ ուշագրավ ընդգծումն է արել. «Բնականաբար մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք, բայց պետական համակարգն ամբողջությամբ դարձել էր ընտրական համակարգ, համատարած ընտրակաշառքն այս անգամ ևս ունեցավ իր ազդեցությունը և գումարած դրան` թաղային հեղինակությունների գործողությունները: Սա արդեն մեր համար սովորական է, նորմալ է, մենք հիմա ավելի կենտրոնանում ենք մեր խնդիրների վրա»:

panorama.am

Տպել Տպել