
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել Արցախին։ Կանբերրայում Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի և աջակցության համատեղ հանձնաժողովի բացմանը Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, հանդես գալով ավստրալահայերի անունից, հորդորել է կառավարությանը մարդասիրական օգնության սահմանները տարածել դեպի Արցախի Հանրապետություն: Նա կոչ է արել առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Արցախին, նաև վերանայել Հայոց…















