«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Հատկանշական է, որ ԼՂՀ-ն ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն՝ Ալիեւի այցից մեկ օր առաջ

ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն, ոչ մի դեմ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի արեւմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը: «Պատմական այս բանաձեւը Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց միաձայն: Բանաձեւը մեր կողմից ներկայացվել է երկու շաբաթ առաջ ու թեեւ…

54 կոնգրեսականներ Օբամային կոչ են արել ճնշում գործադրել Ալիեւի վրա Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգթոն կատարվելիք այցից մի քանի օր առաջ, որտեղ նա պետք է մասնակցի միջազգային միջուկային գագաթնաժողովին, ավելի քան 50 կոնգրեսականներ միացել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարներին՝ կոչ անելով նախագահ Բարաք Օբամային օգտագործել այդ այցը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Ռոյսի եւ Էնգելսի առաջարկների իրականացումն արգելափակելը դադարեցնելու…

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Հավային ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը:

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի ֆինանսական օգնության ծրագիրը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամներին է ներկայացրել 2017 թվականին Հայաստանին եւ Արցախին արտաքին ֆինանսական օգնության ծրագիրը։ Քարաքաշյանը օգնության առաջնահերթ կետերն է համարում. – Արցախին հատկացվող ֆինանսական օգնության բարձրացում, այդ թվում՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի համար – Բաքվին հատկացվող ֆինանսական օգնության զրոյացում, մինչեւ…

Րաֆֆի Համբարյանը կգլխավորի ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարման խորհրդի անդամ Րաֆֆի Համբարյանը կփոխարինի Քեն Խաչիկյանին հանձնախմբի նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացրին հանձնախմբի մամուլի ծառայությունից, Խաչիկյանը կշարունակի իր գործունեությունը հանձնախմբում համայնքային մի շարք կարևորություն ունեցող ոլորտներում: «Ողջունում եմ ամերիկահայ համայնքին ծառայելու և հայ ազգի հզորության համար կամուրջներ կառուցելու այս նոր հնարավորությունը: Երբ միասին աշխատում, միասին երազում ենք, միավորվում մի նպատակի…

Քերրիի հայտարարությունը դրական քայլ էր

Քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ցեղասպանության մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը դրական քայլ է առաջին հերթին Սիրիայում եւ Իրաքում շարունակվող ցեղասպանություններին վերջ դնելու համար։ Այս մասին ասել է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Նա նշել է, որ ավելի լայն իմաստով այդ հայտարարությունը դրական իմաստ ուներ այն առումով, որ ցեղասպանություններին ԱՄՆ-ի տված…

ԱՄՆ կոնգրեսականները անհրաժեշտ են համարում Արցախի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչումը

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 15-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում…

ԱՄՆ-ում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը

Արդեն չորրորդ օրն է Միացյալ Նահանգներում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը։ Դրա մասնակիցները՝ զանգահարելով, անձնական հանդիպումներով, հորդորում են ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ աջակցել նախագահ Բարաք Օբամային ուղղված երկու նամակներին։ Նամակներից մեկը, հիշեցնենք, վերաբերում է ամերիկացի կոնգրեսականներ՝ Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսի և Նյու Յորքից դեմոկրատ Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը, որոնք, հիշեցնենք, հայ – ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 393 կողմ եւ 0 դեմ ձայնով միաձայն դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, ազգային փոքրամասնությունների՝ եզդիների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները՝ դրանք ցեղասպանություն որակելով եւ ընդունելով համար 75 բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ «Ամերիկահայերը ողջունում են այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի բարեկամներին հորդորում է աջակցել հայամետ բանաձևերի ընդունմանը Կոնգրեսում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: «Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ մարտի 14-ին ազգային զանգ կատարելու օրվան մասնակցելը դյուրին և արագ ճանապարհ է՝ աջակցելու հայամետ խնդիրներին: Դա միաժամանակ հիանալի հնարավորություն…