
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո էլ հայ հասարակության գիտակցության մեջ դեռեւս ընդհանրացած չէր այն միտքը, թե հայ ժողովուրդը հավաքականորեն ոտքի պիտի կանգնի հրապարակ բերելու եւ պաշտպանելու Հայ Դատը: Հայության այն մասը, որի դավանանքն է «Խորհրդային իշխանությանը չկա փրկություն», մտածում էր ու արտահայտում, թե արտասահմանի հայությունը քաղաքական տեսակետից որեւէ անելիք չունի, թե խորհրդային իշխանությանը…














