
Բրյուսելում Հայ առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ…















