
«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ ներկա հարաբերություններն ու հեռանկարները: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլի մասին՝ հյուրը նշել է, որ նկատվում է որոշակի ջերմացում. «Վերջին շրջանում՝ նախորդող երկու-երեք տարիներին, սեպտեմբերի երեքի հայտարարություններից հետո բավական ժամանակ անցավ, և երկու կողմերը, թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանը կամաց-կամաց հարաբերությունները…













