«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Հայ Դատը Թուրքիայում պատգամավորների ձերբակալությունների մասին կոչով է հանդես եկել

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության 11 պատգամավորների ձերբակալության մասին հրատապ կոչով է հանդես եկել: Կառույցն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: «Ուշ երեկոյան Թուրքիայի կառավարությունը գործողություններ է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության դեմ: ANCA-ն (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը) իր կողմնակիցներին խնդրում է նամակով…

Հայ դատը Սպիտակ տանը կազմակերպված Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների խնդիրներով բանավեճի մասնակիցների թվում է

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնատարների կազմակերպած հանդիպմանը ասորական, հայ, սիրիական եւ խալդիական համայնքների առաջնորդների հետ՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների անվտանգության հարցերը քննարկելու համար: Համայնքների ներկայացուցիչները առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են շարունակվող ռազմական հարձակումներից քրիստոնյաների եւ ռիսկի այլ խմբերի պաշտպանության, փախստականներին եւ ներքին տեղահանվածներին աջակցելու հարցերը, ինչպես նաեւ բնակչության առանձնապես խոցելի խմբերին…

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի աջակցի

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պարգեւատրելու է Բակո Սահակյանին Ազատության մրցանակով

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգեւատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով: «Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում եւ ստեղծելով հիմքեր խաղաղասեր եւ բաց հասարակության համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա»-ասել է Ամերիկայի Հայ…

ԱՄՆ Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը` ընդգծելով, որ Արցախի ճանաչմամբ` նա…

Կոչ եմ անում երկու թեկնածուներին էլ պայքարել հայ համայնքի աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, քանի որ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Թրամփը հստակ հայտարարություն չեն արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այսպիսի մեկնաբանություն տվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ Քենեթ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը վերաբերող…

Արամ Համբարյանը պարգեւատրվել է «Ասպետ»-ի շքանշանով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Վաշինգտոնում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակ: Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Արամ Ա-ի այցը քաջալերում և նոր թափ է հաղորդում իրենց աշխատանքներին: Վեհափառ Հայրապետն իր հերթին գնահատել է Միացյալ Նահանգներում Հայ Դատի գրասենյակի տարած աշխատանքները: Նորին Սրբությունն ուշադրության է արժանացրել Արամ Համբարյանի անխոնջ ջանքերն…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին

Հայ դատի Միացյալ Նահանգների հանձնախումբը դատապարտել է Հայաստանի նախագահին ուղղված Օբամայի շնորհավորական ուղերձը: Հայ դատի հանձնախումբը նշում է, որ նամակը ուշագրավ է մասնավորապես այն բանով, որ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո: Նամակում անդրադարձ չկա…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը: «ԱՄՆ-ը և միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու…

Հայ Դատը կոչ է արել ամերիկահայությանը` պատրաստ լինել օգնելու Թուրքիայի հայերին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ լինել՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել այնտեղ ապրող հայերին: ANCA-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է, որ ն իր տեսաուղերձում մասնավորապես ասել է. «Եթե մեր համայնքի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, մենք…