
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է հղել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին` Ավստրալիայի կառավարությանը խնդրելով Թուրքիային ստիպել «անմիջապես դադարեցնել Ալ- Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ ավանի խաղաղ բնակչությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի պաշտոնական կայքը, Ավտրալիային կոչ է արվել գործադրել իր առաջատար…