«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Ումն է Ցեղասպանության ճանաչման գործում հաջողությունը

ԱՄՆ, Վաշինգտոն (Նորանոր) – Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը 2017թ-ին ևս առաջընթաց գրանցեց. Հատկանշական էր Ինդիանա նահանգի կողմից հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը ճանաչելու փաստը: Արդյունքում ԱՄՆ 48 նահանգ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, մնացել են միայն երկուսը՝ Ալաբաման և Միսիսիպին: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը անցնող տարվա նոյեմբերին ուրախությամբ հայտարարեց այս մասին: Այս հանգամանքը կառույցը համարում է…

Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախին օգնություն…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել է 2018թ. առաջնահերթ ծրագրերը ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) մոտ մեկ ժամ տևողությամբ տեսանյութով ներկայացրել է ընթացիկ տարվա համար հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող առաջնային ծրագրերն ու նպատակները: Ինչպես նշում է Asbarez-ը, դրանք վերաբերում են Արցախի Հանրապետության անվտանգությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և ռազմական կապերի ամրապնդմանը: Տեսանյութում ելույթ է ունենում…

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Ծերակոյտի Ընտրութեանց Մասնակցող Քեւըն Տէ Լէոնին

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը որոշած է նեցուկ կանգնիլ Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի նախագահի պաշտօնակատար Քեւըն տէ Լէոնին, որ Հոկտեմբեր 18ին պաշտօնապէս յայտարարած էր, թէ պիտի մասնակցի Միացեալ Նահանգներու Ծերակոյտի ընտրապայքարին՝ դէմ գալով 1992էն ի վեր նահանգը Ծերակոյտին մէջ ներկայացնող Տայէն Ֆայնսթայնին: «Իր քաղաքական ասպարէզին ընթացքին, Քեւըն տէ Լէոն փաստած է, թէ հայ համայնքին իսկական…

ԱՄՆ կոնգրեսականը և հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են Արցախի հետ կապերի ամրապնդման հնարավորությունները

ԱՄՆ կոնգրեսում Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հավայի նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Արցախի Հանրապետության միջև պաշտոնական, քաղաքացիական, մշակութային, կրթական կապերի ամրապնդման հնարավորությունները: Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին, ինչպես նաև…

Առցանց պատերազմներ. Ադրբեջանի ԱԳՆ-ն, ամերիկահայ գործիչը եւ ահաբեկչության մեղադրանքը

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին, սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ…

Լոս Անջելեսի քաղաքապետը պլանավորում է այցելել Հայաստան եւ Արցախ

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրել է, որ ծրագրում է այցելել Հայաստան և Արցախ՝ նշելով, որ ինքը կնպաստի Հայաստանի և Լոս Անջելեսի միջև տնտեսական աճի ու մշակութային փոխանակման նոր հնարավորություններ ստեղծելուն: Ըստ Asbarez-ի՝ Գարսեթին այս մասին առաջին անգամ հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի հետ իր հանդիպման ժամանակ: Քաղաքապետն ու Հայ Դատի…

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը,…

Հայ դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթների գաղափարն առաջ տանել

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շարունակում է Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթների մասին գաղափարն առաջ տանել: Կազմակերպությունից հայտնում են, որ կոմիտեի անդամ Զանգու Արմենյանը եւ Գլենդելի Խորհրդի անդամ Զարե Սինանյանը վերջերս Երեւանում էին, որտեղ պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդպիսի չվերթի բացման գործնական քայլերը: Երեւանում է գտնվել նաեւ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերի…

ԱՄՆ-ի ճնշումը կմեծանա, մինչև որ Ալիևը չհրաժարվի բռնաճնշումներից և իր ռազմերթից դեպի պատերազմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: – Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հոկտեմբերի 16-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացված գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ուժե՞ղ էին արդյոք հայկական կողմի դիրքերն այդ բանակցություններում: Նկատի ունեմ՝ ստացվում է, որ մենք փաստորեն մոռանում ենք ապրիլյան Քառօրյա պատերազմի հետևանքների…

Ռոյս Եւ Շիֆ Կը Զօրակցին Հայաստանի Մէջ Գիտական Նիւթերու Ուսուցման Համար 100 Միլիոն Տոլար Ապահովելու Ջանքերուն

ՓԱՍԱՏԻՆԱ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպած եւ Շաբաթ, Հոկտեմբեր 7ին կայացած խորհրդաժողովին ընթացքին, Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս եւ Հետախուզական հարցերու յանձնախումբի բարձրաստիճան անդամ Էտըմ Շիֆ յայտարարած են, թէ նեցուկ կը կանգնին Հայաստանի մէջ գիտութեան, արհեստագիտութեան, ճարտարագիտութեան եւ ուսողութեան (STEM) դասաւանդման համար «Հազարամեակի մարտահրաւէրներ» հիմնարկէն յաւելեա՛լ աջակցութիւն ապահովելու ջանքերուն՝ Ամերիկայի Հայ…