«Հայ Դատ Եվրոպա» պիտակով նիւթեր

Եվրոպան կարեւորում է Արցախյան հարցը՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների տեսանկյունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայի թագավորություն կատարած այցի արդյունքների, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ Եվրոպայի կարծիքի եւ ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում էր: Ի՞նչ արդյունքների եւ ձեռքբերումների մասին կարող ենք խոսել:…

Հանդիպում ՀՅԴ-ի և ԵԽ-ում Ընկերվարական խմբակցության ներկայացուցիչների միջև

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում, կայացել է հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական Ընկերվարական կուսակցության խմբակցությունների (S&D/ Socialists & Democrats) ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի անձնակազմը, Եվրախորհրդարանի S&D խմբակցության անդամներ Նինա Գիլն ու Քլեյր Մուդին, ինչպես նաև խմբակցության նախագահ Ուդո Բուլմանի`…

Եվրոպական խորհրդարանը հաջորդ ամիս կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանի նկատմամբ վստահությունը Եվրոպական միության կողմից հասել է նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: -Պարոն Կարապետյան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են ընկալելի եվրոպական և առհասարակ՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տրամադրություններ կան քաղաքական, հասարակական հատվածում: -Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումները ժողովրդական…

Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ

Բելգիացի պատգամավորներ Դավիդ Կլարենվալը, Ժորժ Դալեմանը և Էլս Վան Հոֆը նամակը են հղել Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսին «Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ» վերտառությամբ: Նամակն ամբողջությամբ ստորեւ. Արտաքին Գործերի Նախարար Պրն. Դիդիե Ռեյնդերսին Հարգելի պարոն Նախարար՝ Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական…

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, մեկնարկը կտրվի բողոքի ցույցով: «Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Բրյուսելում ցույց է կազմակերպվելու: Քաղաքի կենտրոնից ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի թուրքական դեսպանատանուն: Հիմնական ուղերձն է՝ արդարության…

Հայ դատը իմ կյանքի ճանապարհն է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի քաղաքական թեմաներով մեկնաբանություններն ու հարցազրույցները հրապարակվում են գրեթե ամեն օր, համարյա բոլոր կայքերում: «Ապառաժ»-ը եւս բազմիցս առիթ է ունեցել զրուցելու Հայ ազգի, Հայ Դատի եւ հայրենիքի Նվիրյալ Գասպար Կարապետյանի հետ: Այս անգամ, սակայն, զրույցի թեման քաղաքական չէ. նյութն ամբողջությամբ նվիրված է Գասպար Կարապետյան անհատին: – Հիմնական ի՞նչ…

Գասպար Կարապետյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: «Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել Մեսրոպ Մաշտոց շքանշանով»,- նշված է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համապատասխան հրամագրի մեջ:

Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան

Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը: «Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն…

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային շահերով

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշեց, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ: «Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով` նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական…

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ

Բրյուսել, 28 Փետրվար 2018 – Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները: Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտոր…