«Հայ Դատ Եվրոպա» պիտակով նիւթեր

Բելգիայի հայ համայնքն անցկացրել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար

Բրյուսելում Հայ առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ…

Եվրոպայում խախտումները չեն հերքում, բայց ընտրությունների արդյունքը արտացոլում է ժողովրդի կամքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։ -Պարոն Դեմիրճյան, եվրոպական մի շարք կառույցներ և առանձին գործիչներ իրենց գնահատականն արդեն տվել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և դրանք ոչ միշտ էին դրական։ Ի՞նչ եք կարծում՝ դրանք ինչ ազդեցություն կունենան Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների վրա։ -Երեկ Եվրախորհրդարանն արդեն իր Հայաստան ուղարկած ընտրական պատվիրակության…

Ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել

Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է…

Մենք չպետք է Ադրբեջանին մեր մտահոգված լինելու գոհացումը տանք

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը Թեմա՝ Արցախի սահմանադրական հանրաքվեն

Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացիների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացի գործիչների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը Լապշինի դեպքով փորձում էր խաթարել այդ գործընթացը, սակայն տեսավ, որ ոչ մի ազդեցություն այն չունեցավ: «Լապշինի դեպքը ազդեցություն չունեցավ, դրա համար էլ Ադրբեջանը…

Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին. Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը համերաշխություն է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: «Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը ԺԴԿ-ի համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեթդաղի, ինչպես նաև 9 պատգամավորների ապօրինի ձերբակալության համար»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նույնպես արձագանքել էր միջադեպին՝ կոչ անելով իրենց հետևորդներին` այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ…

Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթն այս տարի չի ստորագրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։ – Պարոն Դեմիրճյան, Երևանում օրեր առաջ կայացավ շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, հաջորդ փուլն անցկացվելու է Բրյուսելում։ Ակնհայտ է, որ այս փաստաթուղթն այնքան խորը չէ, որքան Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ի՞նչ կարող ենք ակնկալել այս անգամ։ – Այո՛ բանակցությունները բնականոն հունով ընթանում են,…

Բրյուսելում անցկացվելու են Արցախի օրեր

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսեում շուտով կանցկացվեն Արցախի օրեր: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատ հանձնախումբը՝ թվիթերյան իր էջի միջոցով: Գրառման հետ տեղադրվել է նաև Արցախի օրերին նվիրված լուսանկար:

Տարածքային զիջումները պետք է բացառվեն

«Եվրոպայում բազմաթիվ հարթակներում բաց քննարկումներ են ընթանում արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ, ինչը առաջին քայլն է դեպի (ԼՂՀ-ի) ամբողջական ճանաչում»,- Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց Պետո Դեմիրճյանը` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատուն Բրյուսելից: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Պետո Դեմիրճյանն ընդգծեց, որ ցանկացած տարածքային զիջում Ադրբեջանին պետք է բացառվի և որ…

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ…