Լուրեր

Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ։ ԿԳՆ մամուլի ծառայության ներկայացրած ուղերձում ասված է. «Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական…

Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ կարևորել է ուսուցչի դերը

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձևակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երևում: Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ…

Լևոն Մկրտչյանը մասնակցել է Արցախում մեկնարկած օգոստոսյան խորհրդակցություններին

Ն. 2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել…

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

Օգոստոսի 17-ի կառավարության նիստում հաստատվեց Հայաստանում գիտության զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրը։ Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կրության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների: Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին…

Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Ֆինանսական և իրավական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Հանդիպմանը…

Դավիթ Լոքյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրավերով մեր երկրում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ –ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սադջադին, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: Ողջունելով հյուրերով, նախարար Լոքյանը ընդգծել է «Կարմիր մահիկ» կազմակերպության…

Արագածոտնի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀՅԴ-ն «երիտասարդ կադր» է բերում

ՀՀ Արագածոտնի մարզպետ դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նա արդեն պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով, արդեն որոշում ունեն, թե ով կնշանակվի մարզպետ, քանի որ այդ պաշտոնը քվոտայում հանձնվել է ՀՅԴ-ին: «Երիտասարդ կադր ենք բերելու: Առաջարկելու ենք Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ…

Դպրոցներն ապաքաղաքականացնելու, տնօրենների ընտրության կարգը փոխելու` ԿԳՆ-ի ծրագրերը

Դպրոցներն ապաքաղաքականացնելու համար առաջիկայում հստակ քայլեր կարվեն: ԿԳ նախարարությունն արդեն կառավարությանն է ներկայացրել օրենսդրական բարեփոխումների ծրագիր, բացի այդ` միջազգային փորձը տեղայնացնելու համար աշխատանքներ են իրականացվում: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը երկու ուղղությամբ է քայլեր իրականացնում` փոփոխություններ կանոնադրության մեջ, որոնք արդեն կառավարության քննարկմանն են ուղարկել, և դպրոցների խորհուրդների, տնօրենների գործունեության,…

Կարոտը կվերադառնա, երբ կազատագրվի Շահումյանը

25 տարի առաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ Շահումյանի անկումը: Ռուսական եւ ադրբեջանական ռազմական ուժի հետ բախման ժամանակ անհետ կորավ դաշնակցական ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը: 2017 թ հունիսի 13-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ երեկո ի հիշատակ Կարոտ Մկրտչյանի: Երեկոյի ընթացքում Կարոտ Մկրտչյանին նվիրված խոսք ասացին կուսակցական ընկերներ Արտաշես Շահբազյանը եւ Տարոն Տոնոյանը: Այնուհետեւ հաջորդեց…