Լուրեր

ԿԳ նախարարը ներկայացրեց դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի մտահոգությունը Հայաստանի դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության մասով, պատասխանեց, որ իրենք ևս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել են և այդ մասին խոսել: Ըստ նախարարի՝ խնդրի լուծումը, իրենց կարծիքով, Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի գոյությունն է: «Այսինքն՝ ոչ թե նստեն…

Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:…

Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը: Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց…

Երկարամյա արդյունավետ գործունեության համար Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը պարգեւատրվել են

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veoliaջուր»ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ: Ֆրանսիական հայտնի ընկերությունը դարձել է Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատոր և 2017 թվականի հունվարի 1-ից կսկսի իր աշխատանքը Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ նախարար Մինասյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն արդյունավետ աշխատանք կծավալի մեր երկրում՝ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներն…

Կայուն աշխատատեղեր, զբաղվածության ապահովում

. Դավիթ Լոքյանը ներկայացրեց նոր ծրագրի ընձեռած հնարավորությունները «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով` այս համաժողովը շատ կարևոր է, քանի որ ստորագրվում է մի փաստաթուղթ, որը միայն ու միայն դրական ազդեցություն կարող է ունենալ տարածքային զարգացման վրա:…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:…

ԳՄՀԸ-ի հետ քննարկվել է համայնքային ծառայության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն նոյեմբերի 25-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) պատվիրակությանը` ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Քաթրին Շեֆերի գլխավորությամբ: Նախարար Դավիթ Լոքյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին հատկապես արդյունավետ համագործակցության համար:Հանդիպմանը կողմերը քննարկել են համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը,…

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրվեցին մեդալներով

ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցող հանդիսավոր միջոցառումներից շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետության նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների: Ընդունելությանը ներկա էին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք, սպաներ: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամներ, պատգամավորներ, ՀՕՄ-ուհիներ, կուսակցական ընկերներ:…

Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող…