Լուրեր

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ նիստում պատգամավորներն ու խմբակցությունները իրենց ելույթներում հայտնում էին իրենց կարծիքը գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի ընտրությունը չափազանց կարևոր ընտրություն է, որը համընկնում է երկրում տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետ, երբ ազդարարվում են ռեֆորմներն արագացնելու նոր որակական սկզբի մասին: Այդ համատեքստում…

Որևէ մեկի մտքով թող չանցնի, թե մենաշնորհների խնդիրը հեշտ է լուծել թարս նայելով կամ գրչի մեկ ստորագրությամբ

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և դրա պատճառներին: Նա նախ կարծիք հայտնեց, որ սահմանադրական նորմերը կյանքի կոչվելուց հետո միայն որոշ խնդիրներ կստանան իրենց լուծումները: Սակայն դրանք 1 կամ 2 օրվա խնդիր չեն, և պահանջում են հետևողական ու քրտնաջան աշխատանք:Այս պահի դրությամբ իրականացվում է մեծածավալ աշխատանք օրենսդրական…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ…

Քաղաքացիներն առանց միջնորդի կկարողանան ներմուծում ու արտահանում իրականացնել

Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մշտապես բարձրաձայնել են, որ իրենք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ ավելի բարձր են, քան գույքի արժեքը: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն…

Լևոն Մկրտչյանն արժևորում է մարդկային որակյալ կապիտալի զարգացումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի կողմից կազմակերպած «Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջազգային գիտաժողով»-ին: Շատ կարևորում եմ այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ փոքր երկրները, ինչպիսին մերն է, խնդիրներով և ոչ հարուստ բնական ռեսուրսներով, աշխարհում իր տեղը հաստատելու համար…

Խորհրդի նախագահի լիազորությունները վարչապետից անցան Էկոնոմիկայի նախարարին

Հայաստանի զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահի լիազորությունները ՀՀ վարչապետից փոխանցվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարին: Կառավարության նիստում հաստատվեց համապատասխան որոշումը, որը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Վարչապետի հանձնարարությամբ փոփոխություն է կատարվում հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղակիորեն կապված են տնտեսական աճի խթանման հետ և հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը՝ խորհուրդը, կարիք ունի առավել հաճախ ներգրավվելու կառավարման…

Հաստատվեց 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը

Այսօր կառավարության կողմից հաստատվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կողմից ներկայացրած` 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը: Դավիթ Լոքյանը նշեց, որ ռազմավարության փաստաթուղթը մինչև կառավարությանը ներկայացնելը մի քանի փուլերով քննարկման է անցել նախարարության հասարակական խորհրդում, այնուհետ Հանրային խորհրդում, քննարկմանը մասնակցել են ԵՄ դեսպանները և համապատասխան ոլորտի մասնագետները: 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը ներառում…

Արծվիկ Մինասյանը Մարալիկում եւ Գյումրիում էր

Աշխատանքային այցով Շիրակի մարզ էր մեկնել էկոնոմիկայի նախարարը: Արծվիկ Մինասյանն այցելել է Մարալիկի եւ Գյումրու մի քանի գործարաններ, եղել Ստանդարտների եւ չափագիտության ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, նաեւ հանդիպել շիրակցի գործարարներին: Աշխատանքային այցի նպատակը՝ մարզի արդյունաբերական ներուժի գնահատումն ու առկա խնդիրներին լուծում գտնելն էր:

Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հուլիսի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի գործունեությունը և ընդգծել, որ արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքեր փրկելուն, երկարատև…

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, այսօր Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը,…