Լուրեր

Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք

Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Ադրբեջանը մի օր դիմելու է նման արկածախնդրության: «Սա նորություն չէ մեր պատմության մեջ: Նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցինք այն համախմբումը,…

Առաջիկայում հասարակությունը կոնկրետ գործողություններ է տեսնելու

Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարության առաջիկա քայլերին` ասելով, որ առաջիկայում հասարակությունը կտեսնի երկու-երեք կոնկրետ գործողություն՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողության հետ, մասնավորապես` ոչ պարենային ապրանքների շուկայում այնպիսի վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, որոնք կբացառեն անորակ բենզինի, գազի, սարքավորումների, խաղալիքների մուտքը և շրջանառությունը: «Հիմա մենք գտնվում ենք վերահսկողական տեսչության վերակազմավորման գործընթացում: Ցավոք, ութ ամիս…

Համաձայն են ցանկացած քննարկման. բայց ոչ վերջնագրերի լեզվով

«Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը -Ի՞նչ ակնկալիքներ ունեք «4+4+4» ֆորմատով երկխոսելու եւ կոնսենսուսի գալու ՀԱԿ-ի նախաձեռնությունից. դա աշխատո՞ղ տարբերակ է ձեր կարծիքով։ -Ցանկացած ֆորմատով պատրաստ ենք քննարկումների՝ ամեն մի ձեւաչափ մեզ համար ընդունելի է։ Եթե կլինի բոլոր կողմերի ցանկությունը՝ կառուցողական դաշտում համոզելու իրար, ապացուցելու, հիմնավորելու սեփական տեսակետները եւ…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում: «Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի…

ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Աղվան Վարդանյանը

Հայաստանի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է գումարվել, որտեղ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է իր կուսակից ընկեր Արծվիկ Մինասյանին, որը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար: Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են Աղվան Վարդանյանի թեկնածությունը:

ՀՅԴ-ի տեսակարար կշիռը հաջորդ ԱԺ-ում շատ ավելի բարձր կլինի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը հստակ շեշտադրումներ ունի, որոնք վերաբերում են տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներին: Սակայն նա այդ կետերից կարևոր համարեց այն, որ ցանկացած ռազմավարական խնդիր պետք է կողմերի միջև քննարկման փուլ անցնի, համաձայնեցվի: «Դրան գումարած ցանկացած հարց` կառավարությանը, ԱԺ-ին վերաբերող,…

Մենաշնորհների դեմ պայքարելու համար պետք է վերանայել ռազմավարությունը

Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ երեկ կնքված` ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի շրջանակներում նախանշվել են սահմանադրական փոփոխություններից բխող քաղաքականության ուղղությունները և անելիքները, ինչպես նաև շուկայական տնտեսական քաղաքականության անելիքները, որոնք ենթադրելու են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, հետևաբար` առաջին անելիքը, ըստ Մինասյանի, նման ռազմավարական փատաթղթի ստեղծումն է լինելու,…

Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ

Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստից առաջ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: «Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետերի հետ, օրինակ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոքյանը…

Դավիթ Լոքյանի ժամանակ երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Նա խոսքի սկզբում ընդգծեց, որ վերջին ամիսներին քննարկման նյութ էր դարձել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, և ինքն ուրախ է այդ համագործակցության համար: Հովիկ Աբրահյամյանն ասաց, որ, ՏԿԱԻՆ-ը բաժանելով և առանձին` արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ստեղծելով, սկիզբ…

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում է ՄԻՊ ընտրության հարցի քննարկումը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը համակարգային է դիտարկում ՄԻՊ ընտրության հարցը և ելնում է մի քանի հիմնական հաստատումներից: Նախ, Արծվիկ Մինասյանի խոսքով, սահմանադրական կարգավորումներին համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությունը հանրային բոլոր մակարդակների մարմինների պարտականությունն է, այն չի կարող դիտվել…