Լուրեր

Հաղթել են թեկնածուների 90 տոկոսը

ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) պաշտպանած թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ է տարել: «Այս ընտրությունները կարևոր էին այնքանով, որ վերջին շրջանում` Օբամայի վարչակազմի քաղաքականության հետևանքով հայերի հետապնդած խնդիրները` Ցեղասպանության ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հարց, դանդաղել էին և համայնքն աջակցեց նրանց, ովքեր հայանպաստ կողմնորոշում ունեին և հակառակը` խոչընդոտեց հակահայ կեցվածքով թեկնածուների ընտրությունը` անկախ կուսակցական…

Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակը կհամալրվի

«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հետաքննում է Եվրոպական Խորհրդարանի մի քանի անդամների Լեռնային Ղարաբաղ կատարած այցը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը և հավելել.- «Համապատասխան դեսպանատները հանձնարարություն կստանան քննել այս փաստը և եթե դա հաստատվի, ապա այդ պատգամավորները կընդգրկվեն նախարարության սև ցուցակում»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանձնախմբի ջանքերով Եվրոպական…

Սպիտակ տունը հերքեց

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Սպիտակ տան տրամադրած հաղորդագրության համաձայն տարածել է հայտարարություն` վերջին օրերին աղմուկ բարձրացրած համացանցային տեսանյութի բովանդակության առնչությամբ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայազգի երիտասարդ ներկայացած անձի ասում է, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ից առաջ զանգահարել իրեն և խնդրել չշտապել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Փոխնախագահը և նախագահ Սարգսյանը…

Եթե ժամանակին լսեին ՀՅԴ-ին…

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանձնախմբի կազմակերպած Եվրոպական Խորհրդարանի անդամների` Հայաստան և Արցախ կատարած այցի մանրամասները: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական հանդիպումներից բացի, պատվիրակությունը հանդիպում է ունեցել փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հետ: «Վերջապես ԵԽ պատգամավորները հասկացան, թե որտեղից առաջացան և ինչ էին…

Բաքվի ժողովը կարծրատիպեր կկոտրի

Բաքվից վերադարձել են Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցող ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Լրագրողների հետ հանդիպմանը Մարիո Նալբանդյանը տեղեկացրեց, որ Դաշնակցության պատվիրակները Բաքվում լուրջ խնդիրներ չեն ունեցել, միակ խնդիրը, ըստ Կիրո Մանոյանի, եղել է օդանավակայանում Մարիո Նալբանդյանին…

Սոցինտերնի հանձնախումբը Բաքվի ժողովում

Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ժողովը բացվել է մասնակցությամբ Մոլդովայի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հունաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Հունգարիայի ներկայացուցիչների եւ անմիջապես ընդմիջվել, քանի որ…

ՀՅԴ-ն կմասնակցի Սոցինտերնի խորհրդաժողովին

ԸՆԿԵՐՎԱՐ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԿԱՆԻ ԱՊՀ-Ի, ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՍԵՎ ԾՈՎԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՔՎՈՒՄ Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։ Հանձնախմբի ժողովին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու…

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հիմնադրությունը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո էլ հայ հասարակության գիտակցության մեջ դեռեւս ընդհանրացած չէր այն միտքը, թե հայ ժողովուրդը հավաքականորեն ոտքի պիտի կանգնի հրապարակ բերելու եւ պաշտպանելու Հայ Դատը: Հայության այն մասը, որի դավանանքն է «Խորհրդային իշխանությանը չկա փրկություն», մտածում էր ու արտահայտում, թե արտասահմանի հայությունը քաղաքական տեսակետից որեւէ անելիք չունի, թե խորհրդային իշխանությանը…

Հայաստանը պետք է կոշտ քայլերի դիմի

Ադրբեջանը, ԵԱՀԿ շրջանակներից բանակցությունները դուրս բերելու իր ձգտմամբ, բոլոր սահմաններն անցել է: Այդ մասին ապրիլի 8-ի մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նշելով, որ չի խանգարի, եթե Լեռնային Ղարաբաղի ճանաչման եւ նրա հետ ռազմական համաձայնագրի կնքման ուղղությամբ քայլ կատարվի հենց հիմա: Ըստ նրա` Հայաստանը գործնականորեն ճանաչել է…

Ալբերտ Աճեմյան. Մոսկովյան քննարկումներ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ալբերտ Աճեմյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանի, հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ռուս պաշտոնյաների ու քաղաքագետների հետ: Այցի արդյունքները գնահատում է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Ալբերտ Աճեմյանը: -Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպումը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ այն կայացավ: -Հանդիպումը կազմակերպվել էր ու կայացավ Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով՝…