Ամսական արխիւներ. July 2012

ՀՅԴ Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարի այցը Ավստրալիա

ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ոչ պաշտոնական այցով այս օրերին գտնվելով Ավստրալիայում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքային կառույցների, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Հուլիսի 3-ին, Սիդնեյ քաղաքում հյուրընկալվելով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի…

ՀՅԴ Երիտասարդականի մասին

Ներածական: ՀՅԴ Երիտասարդականը ՀՅ Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունն է, որն աշխատում է Հայաստանում և արտերկրի 17 երկրներում, ընդ որում՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլուր: ՀՅԴ Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական Միությունների համահայկական կամ միջշրջանային բնույթի աշխատանքները համադրվում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի միջոցով, որը 2001 թվականից…

Եւրոպայի Հայ Դատի յայտարարութիւնը ԵԱՀԿ վեհաժողովի նախօրէին

Եւրոպայի ապահովութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովը յուլիս 5-9 Մոնաքոյի մէջ տեղի ունենալիք լիագումար նիստին, զեկոյց մը պիտի քննարկէ քաղաքական եւ ապահովութեան հարցերու ընդհանուր յանձնախումբին մէջ, «ԵԱՀԿ, փոփոխութեան տարածք» խորագրով, որ պիտի ներկայացուի Լիթուանիացի զեկուցաբեր տիկին Վիլիա Ալեքնայթէ Ապրամիքիենէի կողմէ։ Զեկոյցը կը ներառէ անվտանգութեան, պաշտպանութեան, հակամարտութիւններու եւ սպառնալիքներու մասին գլուխներ, սպառազինութիւններու վերահսկողութիւն եւ համացանցի անվտանգութիւն…

Պատնեշի վրա նորից Դաշնակցությունն է

Նախընտրական այս շրջանը եւս հարմար առիթ էր որոշ հակադաշնակցականների կամ նրանց կողմից պատվիրած քաղաքագետ-վերլուծաբանների հերթական ՙառաքելություն՚ կատարելու համար: Սա եւս առիթ է ամեն գնով քարկոծելու Դաշնակցությանը: Ինչպես հայտնի է, ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում եւս ՀՅԴ Արցախի կազմակերպությունը սատարում է գործող նախագահ Բակո Սահակյանին: Իսկույն հայտնվեցին ՀՅԴ պահուստային հակառակորդները եւ մարդիկ, ովքեր ՙսրտացավորեն՚ գնահատելով ներկա իրավիճակը,…

Դաշնակցության դեմ՝ «ներսի՞ց» եւ «դրսի՞ց»

«Դաշնակցության ուժեղ ներկայությունը Հայաստանում հաճախ ձեռնտու չէ ոչ միայն հայաստանյան տարատեսակ ուժերի, այլեւ արտաքին ուժային կենտրոնների եւ տարբեր խմբավորումների: Բայց, փառք Աստծո, այս 120 տարիների ընթացքում, չնայած կուսակցության դժվարագույն ճանապարհին, մեր սխալներին, թերություններին ու վրիպումներին, Դաշնակցությունը կարողացել է պահել ողնաշարը՝ իր անկախությունը, ինքնուրույնությունը եւ Հայաստանին ու հայ ժողովրդին ծառայելու նպատակադրումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ…

Մարգարյան․ «Փորձում են Դաշնակցության մեջ խնդիրներ ստեղծել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությանը: Նման հայտարարություն Մարգարյանն արեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցության ներսում առաջացել են լուրջ հակասություններ:…

Ֆրանսահայ համայնքը Նախագահ Հոլանտի հետ պիտի հանդիպի

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ֆրանսայի հայկական համայնքը Յուլիս ամսուան ընթացքին հանդիպում պիտի ունենայ այդ երկրի նախագահ Ֆրանսուա Հոլանտի հետ՝ առաջին անգամ ըլլալով անոր նախագահութեան պաշտօնի ստանձնումէն ի վեր: «Արմէնփրէս»ի հետ հարցազրոյցի մը ընթացքին, Հայ Դատի Փարիզի գրասենեակի ղեկավար Հրաչ Վարժապետեան յայտնած է. «Ազգային ժողովի պատգամաւոր Վալերի Պուայէ Հայկական Ցեղասպանութեան ուրացումը քրէականացնող նոր օրինագիծը պիտի ներկայացնէ, հաւանաբար, Հոկտեմբերին:…