Ամսական արխիւներ. October 2012

Մոսկվահայ ուսանողները հանդիպել են Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավարի հետ

Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Մոսկվայում ուսանող հայազգի երիտասարդները հանդիպել են ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասները՝ տեսանյութում: yerkirmedia.am

Լրատվական 106.5 րադիոն օրվա թեմաների մասին՝ Կիրո Մանոյանի հետ

Լրատվական 106.5 ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Թեման. Օսկանյանի ճակատագիրը Քոչարյան-Սարգսյան հակամարտության համատեքստում: Քոչարյանին խփել ցանկացողները Օսկանյանին են խփում: Այն մասին, թե ինչու իշխանությունները դաշնակցականներին տեղյակ չէին պահել Ռամիլ Սաֆարովի արտահանձման մասին, նաև այն մասին, թե ինչու դաշնակացականները այդ մասին ավելի…

Ինչո՞ւ է Դաշնակցությունը գրավում Արցախը

«Առաջին լրատվական»-ի հետ հարցարույցում, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքեց, թե դաշնակցությունն այսօր գրավում է Արցախը, որպեսզի այնտեղից իշխանության գա Հայաստանում: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Արցախից են իշխանության գալիս Հայաստանում: Իսկ Հայաստանում շարունակվում է ձերբակալությունների թեման. քննարկումներ են գնում, թե ովքեր կարող են հաջորդել Խաչիկյանին և որ ոլորտում ձերբակալություններ…

«Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու` գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ: Հարգելի խորհրդարան Ես գործի իրավական մանրամասների մեջ չեմ մտնի: Դահլիճում իրավաբաններ կան` նրանք այդ կանեն: Ցավում եմ, որ պարոն Դավիթ Հարությունյանն է բացակա: Բայց ընդհանուր բնույթի երկու խոսք: Ազգային անվտանգությունն այս գործը սկսեց փողերի լվացման…

ԱՄՆ Գերագոյն ատեանը Ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներու դատին մասին կառավարութեան տեսակէտը կը պահանջէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Երկուշաբթի, Հոկտեմբեր 1ին կը տեղեկացնէ, թէ Հայկական Ցեղասպանութեան զոհերուն եւ անոնց ժառանգորդներուն կողմէ օտար ընկերութիւններէ վնասուց հատուցում պահանջելու իրաւունքին վերաբերող հարցը քննող՝ Միացեալ Նահանգներու Գերագոյն ատեանը, դաշնակցային կառավարութեան ներկայացուցիչէն պահանջած է, որ ատեանին յաւելեալ տեղեկութիւններ տրամադրէ՝ կառավարութեան կեցուածքին կապակցութեամբ: «Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կ՛ողջունէ Հայկական Ցեղասպանութեան օրերէն մնացած ապահովագրական ընկերութեանց…