Ամսական արխիւներ. November 2012

«Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն», 2-րդ կլոր սեղան քննարկում

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին «Հրայր Մարուխեան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ Կոնգրես հյուրանոցում անցկացրեց երկրորդ կլոր սեղան քննարկումը «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Քննարկման մասնակիցների թվում էին բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ և ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ: Այս միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և…

ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսը Ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին. Քննարկվել է սիրիահայության հարցը

ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Հոկտեմբեր 31-ի գիշերը, Վեհարանի իր գրասենյակում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Խորհրդակցական հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, սիրիահայությանը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մի շարք հարցեր: Կարեւորություն է տրվել համահայկական հարցերին ու մարտահրավերներին համահայկական ուժերով եւ ներքին միասնականությամբ դիմագրավելու անհրաժեշտությանը:

Կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը չի կարող ղեկավարել վարչապետը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին միանալու կոչին։ Վահան Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ «վիրաբուժական միջամտության ճանապարհով» պայքարը ոչ թե աշխատանքից հեռացնելով, այլ դեպի բանտ ճանապարհին է տեսնում: Տարիներ առաջ հակակոռուպցիոն մարմնի աշխատանքերին մասնակցել է ու շուտ հրաժարվել. ասում է` անարդյունավետ է աշխատում պարզ պատճառով.…

«Ատկատի» համակարգի խորհուրդներն անտեղի են

Հալեպում եւ սիրիական տարբեր քաղաքներում ծայր առած մարտական գործողություններից հետո հայկական օրակարգում հայտնված սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդիրը սահմանափակվեց ընդամենը մեկ հարցադրմամբ. պե՞տք է մեր եղբայրներն ու քույրերը տեղափոխվեն Հայաստան, թե՞ պիտի շարունակեն դիմագրավել վտանգին։ Իրար հերթ չտալով` խոսում էին բոլորը. քաղաքագետ ու վերլուծաբան, արեւելագետ ու «Սփյուռքի մասնագետի” թիկնոց հագած մարդիկ։ Ոչ երկար բանավեճից հետո,…

Սուրիահայութիւնը եւ Սուրիոյ ճգնաժամը

Վեր­ջերս աւել­ցած է սուր­ի­ա­հա­յութեան մա­սին վեր­լու­ծում­ներ ու ախ­տա­ճա­նա­չում­ներ կա­տա­րող եւ ցուց­մունք­ներ տուող բախ­տա­գու­շակ­նե­րուն թիւը: Եր­բեմն ակա­դե­մա­կան պատ­մու­ճա­նով եւ եր­բեմն քա­ղա­քա­կան վեր­լու­ծո­ղի տա­րա­զով հայ ան­հատ­ներ, Ծո­ցի եր­կիր­նե­րու մէջ կամ այ­լուր նս­տած, իրենք իրենց պար­տա­կա­նու­թիւն տուած են սուր­ի­ա­հա­յութ­եան մա­սին հան­դէս գա­լու: Հար­ցի մը մա­սին տե­սա­կէտ պար­զե­լը ան­շուշտ իւ­րա­քան­չիւր ան­հա­տի իրա­ւունքն է: Զար­մա­նա­լին սա­կայն մա­մու­լին կող­մէ նման յօդ­ուած­նե­րու…