Ամսական արխիւներ. December 2012

Վահէ Օշական (1922-2000)

Վահէին առաջին անգամ հանդիպել եմ 1963 թւականին՝ Բէյրութում: Ուշ գիշեր էր: Եթէ չեմ սխալւում, հաւաքւած էինք «Բագին»-ի խմբագրատանը: Ներկաներից յիշում եմ՝ Գեղարդին, Յակոբ Կիւլոյեանին, Պօղոս Սնապեանին, Սամուէլ Սարուխանեանին եւ Անդրանիկ Ծառուկեանին: Վերջինս խմբին միացաւ աւելի ուշ ժամի, ընդառաջելով մեր հեռախօսային դիմումին: Կարճ ժամանակում Վահէն գրաւեց իմ ուշադրութիւնը, իր տարօրինակ,- չասելու համար երբեմն հակասական,- մտածումներով, որոնք…

Հ.Մ.Ը.Մ.-ի ազգային դերակատարութիւնը՝ ռազմավարական տեսանկիւնէ

Վերջին քանի մը տասնամեակներուն ընթացքին տեղի ունեցած երկու հիմնական զարգացումներ մնայուն ազդեցութիւն ունեցան մեր հայկական, ազգային աշխարհաքաղաքական իրավիճակին վրայ: Առաջին հերթին եւ գլխաւորաբար, Հայաստանի վերանկախացումով՝ 1991 թուականին, անգամ մը եւս հանրապետութիւնը կիզակէտի վերածուեցաւ եւ խլեց հայ ժողովուրդի ուշադրութիւնը: Վերջին 21 տարիներուն ընթացքին բաւական բարեփոխումներ տեղի ունեցան Հայաստանի մէջ, սակայն արդարօրէն կարելի է ըսել, որ պետութիւնն…

Ջնջենք Սահմանները

«ԱՍՊԱՐԷԶ».- Չորեքշաբթի, 21 Նոյեմբերին՝ «Հայաստան» հիմնադրամի տարեկան թելեթոնէն մէկ օր առաջ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան, ԱՄՆի եւ Գանատայի մօտ Արցախի ներկայացուցիչ Ռոպերթ Աւետիսեան եւ Արցախի արտաքին գործոց նախարարութեան բազմակողմանի կապերու վարչութեանպետ Արմինէ Ալեքսանեան այցելեցին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի կեդրոնատեղին, ուր զանոնք դիմաւորեցին Կեդրոնական կոմիտէիանդամներ, շրջանային…

Եթե Ծառուկյանն ընդունի ՀՅԴ յոթ կետերը…

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե ՀՅԴ-ն կսատարի այն թեկնածուին, ով կհամաձայնի իրագործել իրենց ներկայացրած 7 կետերը: Ըստ որում` թեկնածուն կարող է լինել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ թե թերևս` այլընտրանքից, այսինքն` Գագիկ Ծառուկյանը: Իսկ ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը ՀՅԴ-ն չի…