Ամսական արխիւներ. July 2013

25 Յուլիս 1897. Խանասորի Արշաւանքին յեղափոխական դասերը

Յուլիս 25ի այս օրը, 116 տարի առաջ, Երկիրն Հայոց յեղափոխական իր տարերքին ամէնէն բուռն պոռթկումը ապրեցաւ։ Օսմանեան եւ Ցարական կայսրութեանց միջեւ երկատուած ու gերեվարուած հայ ժողովուրդը, քաջարի իր յեղափոխականներուն՝ դաշնակցական ֆետայիներու ուժերուն գերագոյն լարումով, պատմութեան թատերաբեմին վրայ իր արժանի տեղը ունենալու իրաւունքը նուաճեց։ Խանասորի դաշտը եւ արշաւանքի ռազմական յատակագիծը Մէկ օրուան մէջ իրագործուեցաւ Խանասորի Արշաւանքը։…

Հայաստանի մէջ զգացի որ հարազատ մարդոց երկիրը կը գտնուիմ

Վերջերս Հայաստան այցելեց յունական թերթերու եւ ձայնասփիւռի կայաններու աշխատակից Փեթրոս Քասիմաթիս, յունարէն լեզուով ճամբորդական գրքոյկի մը մէջ Հայաստանին յատուկ բաժին յատկացնելու, հայկական մշակոյթին, Հայաստանի մէջ յունական համայնքին եւ յարակից նիւթերու շուրջ տեղեկանալու նպատակով: Փեթրոս Քասիմաթիս շաբաթ մը տեւող իր այցելութեան ընթացքին հանդիպումներ ունեցաւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի, Երեւանի պետական համալսարանի ռեկտորի, Գիւմրիի քաղաքապետութեան եւ…

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` հօգուտ Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի իրավական հարցերի ղեկավար Րաֆֆի Կարակաշյանը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` կոչ անելով մեծացնել Հայաստանին, Արցախին եւ Ջավախքին տրամադրվող օգնությունը: Րաֆֆի Կարակաշյանը նշել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը դիմակայելու խնդիր ունի, իսկ հենց ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ բոլոր ազգերը արժանի են ազատությանը եւ ինքնորոշվելու իրավունք ունեն: Ըստ Կարակաշյանի` մոտ 5 միլիոն…

Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել, կան զոհեր եւ վիրավորներ

Հալեպից այսօր հերթական ցավալի լուրն է ստացվել։ Ինչպես տեղեկացրեց մեր սեփական թղթակիցը, երեկոյան Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Մեքենաների ուղղությամբ նախ հրթիռ է արձակվել, ապա գործի են անցել դիպուկահարները։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Մեր հայրենակիցներից մեկը մահացել է։ Թամար Սըրուրյանը երկու զավակների մայր էր։ Վիրավոր է առնվազն 15 հալեպահայ։ Մեր…

Ռուսաստանը դիմում է քարոզչական նոր էքսպանսիայի

«Մոսկվայում փորձագետները բավականին կոնկրետ հայտարարում են, որ հայաստանյան արեւմտյան թեւն անգամ կարող է գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլիին»,- օրեր առաջ «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից, թվում է, թե այս պնդումը ընդամենը մատնում է ռուսական փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստությունը Հայաստանի` եվրաինտեգրացման կուրսի կապակցությամբ: Սակայն արդեն այսօր…

Կ՛ունենա՞նք, Ի Վերջոյ, Հայ Դատի Պահանջատիրութեան Ազգային- Պետական Միասնական Ռազմավարութիւն

Վերջին երկու շաբաթներուն ինչպէս հայկական, նոյնպէս եւ թրքական ու միջազգային շրջանակներու մեկնաբանութեանց ու հակազդեցութեանց լուսարձակին տակ յայտնուեցաւ ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը՝ Թուրքիայէն եւ Ատրպէյճանէն Հայաստանի Հանրապետութեան ունեցած հողային պահանջներուն մասին իր յանդուգն – ու հայկական իրաւատիրութեան առումով՝ ողջունելի – յայտարարութեամբ։ Զանգուածային լրատուամիջոցներու համաձայն՝ «Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ», ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնած Իրաւաբաններու համաժողովին պաշտօնական…

24 Յուլիս 1923. Լօզանի Դաշնագրին ամօթալի լռութեան 90ամեակը

Յուլիս 24ի այս օրը կը լրանայ 90ամեակը Լօզանի Դաշնագրին ստորագրութեան, որ սեւ էջ մը բացաւ Հայ Դատի պատմութեան մէջ։ 24 Յուլիս 1923ին, Զուիցերիոյ Լօզան քաղաքին մէջ, ստորագրուեցաւ հաշտութեան դաշնագիր մը Թուրքիոյ եւ Յունաստանի միջեւ։ Իբրեւ այդպիսին՝ իբրեւ թուրքեւյունական խաղաղութեան դաշնագիր, առաջին տպաւորութեամբ Հայաստանի, հայ ժողովուրդին եւ Հայ Դատի հետ ուղղակի աղերս չունէր, պէտք չէ ունենար…

Թերամիտը եւ ՀՅԴ կազմակերպութիւնը- Ա. Կարծիքի Ազատութիւնն Ու Ապակեդրոնացումը

Ինչպէս այլ հաւաքականութիւններու պարագային, հայ կեանքէն ներս եւս գոյութիւն ունեցած են եւ կը շարունակեն ունենալ թերամիտ տարրեր, որոնք իրենց թերամտութեամբ շփոթութիւն կը սրսկեն մեր ազգային հարցերուն եւ հոգերուն վրայ: Թերամիտը այն անձն է, որ անատակ է ազգային, քաղաքական ու ընկերային երեւոյթներու առարկայական մեկնութեան: Թերամիտը նաեւ այն անձն է, որ, պայմաններու բերումով թէ գիտակցաբար, անտեղեակ է…

Ավելի քան իրական է միացյալ Հայաստանի կերտումը. մի խումբ վիրահայ պատանիներ ու երիտասարդներ այցելել են Արցախ

Վրաստանի հայ համայնքի պատանիների եւ երիտասարդների մի խումբ Արցախում է: Նրանց բոլորի համար սա առաջին այցն է Արցախ: Սլավա Մեժդոյանը, ով հանդիսանում է Վրաստանի հայ համայնքի վարչության անդամը, պատանեկան միության պատասխանատուն, այս այցը համարում է եւ ճամբար եւ ուխտագնացություն: Վստահ է, որ երիտասարդների մոտ ավելի կամրապնդվի հայրենասիրական ոգին, եւ սերը դեպի հայրենիք: «Վեց ամիս մշակեցինք…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ

Ինչպես Tert.am-ին հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Երևանի ավագանու նախընտրական շրջանում իրենց ծրագրային դրույթներում կային կետեր, որոնք վերաբերում էին հանրային տրանսպորտի ոլորտում օրենսդրական անկատարությանը: Եվ առաջիկայում էլ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ, որով փորձ պետք է արվի ներդնել հանրային տրանսպորտի միասնական կարգավորման համակարգ՝ բազմասակագնային համակարգի ու կորպորատիվ…