Ամսական արխիւներ. December 2013

Ժողովրդի համար նախ ապրելու պայմաններ պետք է ստեղծել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը yerkir.am -ին Իշխանությունն ու ընդդիմությունը, նույնիսկ իրար չընդունելով, պարտավոր են միասնաբար ելք փնտրել` այս վիճակից դուրս գալու համար -Պարո՛ն Մարգարյան, ավարտվում է 2013 թվականը: Որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ` ամփոփելով անցնող տարին, ինչպե՞ս կգնահատեք` ինչպիսի՞ն էր այն Դաշնակցության համար: -Գիտեք, հարցին կարելի է զանազան ձևերով պատասխանել, բայց ամենքս էլ մարդ…

Հաղորդագրութիւն

Ընդառաջելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կոչին` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն իր մասնակցութիւնը բերաւ «Վերաբնակեցումը հայրենիքը վերագտնելու միջոց է», «Շահում ես դու, շահում է երկիրը» կարգախօսերով սկսած վիճակախաղին, որուն հասոյթը պիտի յատկացուի Արցախի վերաբնակեցման աշխատանքներուն: Վիճակախաղի տոմսերուն սպառման աշխատանքով ՀՅԴ Լիբանանի կառոյցներն ու ուղեկից միութիւնները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային վիճակախաղին մասնակցեցան 50,000 ամերիկեան տոլարով: Համոզուած ենք, որ…

Թիրախը պարզ է, նահանջն` անթույլատրելի

Յուրաքանչյուր տարեմուտ առիթ է` մեկ անգամ եւս հաշվետվություն տալու, թե անցյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր անհատ կամ հավաքականություն ինչ հաջողություններ կամ ձախողումներ է գրանցել, կամ, ավելի պարզ, վերաիմաստավորել արածն ու չարածը: Յուրաքանչյուր տարվա ավարտին` նոյեմբեր ամսից սկսած, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցում նշվում են ՀՅԴ օրվա տոնակատարություններ: ՀՅԴ-ն 2013թ. դարձավ 123 ամյա կուսակցություն: Դաշնակցության օրվա տոնակատարություններին ներկայացնելով պատմական…

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գիր է հղել սիրիահայությանը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր սպասավորներին, համայնքային պաշտոնեությանը, ազգային վարժարանների տեսչական ու ուսուցչական կազմերին, սաներին և համայն սիրիահայությանը: «Այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհի հետ միասին համայն հայությունը պատրաստվում…

Ո՞ւր մնացին բարոյական արժէքները…

2013 թւականը եւս ժամեր անց պատմութեան արխիւային թղթածրարի մի չնչին մասնիկն է դառնալու: Ինչպէս շատ արխիւային թղթածրարներ, 2013-ը եւս օգտագործելի դրւագներ ունի՝ ապագայի հաշւին վերարծարծելու, յիշելու եւ կարեւորը՝ որպէս փորձաքար դրանք վերաի,մաստաւորելու համար: Այլապէս՝ մարդու անցնող կեանքը լոկ «կիմաստաւորւէր» թւագրական, օրացուցային յաջորդական օրերի ու շաբաթների եւ այդպէս՝ ամիսների ու տարիների հաշւարկումներով միայն: Կեանքը եւ առաւել…

Փոխվել են մարտահրավերները, նպատակը նույնն է

Ավարտվեց 2013 թվականը: ՀՅ Դաշնակցությունը պատմությանը թողեց իր 123-րդ տարին: Նոր հազարամյակում հայ ժողովրդի եւ ուրեմն Դաշնակցության համար ի հայտ եկան նոր մարտահրավերներ եւ առաջացան նոր հիմնախնդիրներ: Սակայն Դաշնակցության նպատակը մնաց նույնը՝ կերտել հզոր եւ ամբողջական հայրենիք: Այդ նպատակի համար անիմաստ եւ զուր չէին վերջին տասնամյակում տարված աշխատանքները: Սակայն, խոստովանենք, որ արդյունքները դեռեւս այնքան էլ…

Դաշնակցությունն ունի քաղաքական պատասխանատվության իր ձեւաչափը

– Վերջերս տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը եւ ընտրվեց ԿԿ նոր կազմ: Դուք վերընտրվեցիք ԿԿ ներկայացուցիչ: Առհասարակ ի՞նչ է Շրջանային ժողովը: – Շրջանային ժողովը, դա շրջանի բարձրագույն ժողովն է, որը գնահատական է տալիս անցած երկամյակում կատարված աշխատանքներին եւ ուղենշում է առաջիկա երկու տարվա քաղաքական գիծը, եւ որին մասնակցում են ներկայացուցիչներ Արցախի բոլոր շրջաններից:…

Խորհրդարանում մեր թիվը քիչ է, բայց առավելագույն ձեւով ենք կատարում մեզ վրա դրված խնդիրները

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ – Պարոն Սարգսյան, ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը միշտ տարբերվել է ակտիվությամբ, բնակչության հետ հանդիպումների թվով եւ նրանց տրվող հաշվետվության մշակույթով: Քանի որ ամփոփվում է 2013 թվականը, ինչը կընդգծեիք այս տարվա մեջ, որոնք էին խմբակցության հիմնական ձեռքբերումները: – Յուրաքանչյուր պատգամավոր հիմնականում պետք է աշխատի երկու ուղղությամբ: Նախ`…

Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: Դեռ որոշում չկա թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խորհրդարանում։ 28/12/2013

Մանդատ վայր դնելը ոչ մի դրական արդյունք չի տա

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ –Սերժ Սարգսյանն իր «ինքնաասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը 2013-2017 թթ., տարվա արդյունքներով, եթե չապահովի 7% տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա։ Տարին մի քանի օրից ավարտվում է, 7% տնտեսական աճ չկա, բայց կառավարությունն իր տեղում է։ –Կառավարությունը վաղո՛ւց պետք է հրաժարական տար։ Մենք կառավարության անվստահության…