Ամսական արխիւներ. December 2013

Հաղորդագրիւթիւն – «Միացեալ ճակատ կազմելով այս արշաւին դէմ»

Մարդկային Իրաւանց Եւրոպական Դատարանը, 17 Դեկտեմբեր 2013-ի իր վճիռով հաստատեց, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը յանցագործութիւն չէ: Ըստ անոր, Լօզանի դատարանի 2007-ի վճիռը` Թուրքիոյ բանուորական կուսակցութեան ղեկավար Տօղու Փերինչէքի դէմ, հարուած է ազատ խօսքի իրաւունքին: Փերինչէք իբրեւ ժխտողական դատապարտուած էր զուիցերիական դատարանին կողմէ: Ֆրանսայի Հայ Դատի Գրասենեակը խստիւ կը դատապարտէ այս վճիռը, որ այնքան վտանգաւոր է…

Հայաստանի հազարամյակների ուղին՝ բաշկիր քաղաքական գործչի չափածո մատուցմամբ

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը «Նովոստի» գործակալության մամուլի սրահում ներկայացրեց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի…» գիրքը: Բաշկիր խորհրդարանականի եռահատոր աշխատությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հայոց պատմության չափածո շարադրանքն է` հիմնված պատմական աղբյուրների վրա: Հեղինակը հայերենով ողջունեց ներկաներին և մեկնաբանեց գրքում ընդգրկված պատմական փուլերը, մեջբերեց փաստեր և հավելեց, որ սա վիպակ, հեքիաթ, առակ…

Ահմեդ Դաւութօղլուն փորձում է սիրաշահել հայերի սիրտը

Անցեալ շաբաթւայ ընթացքում, դեկտեմբերի 12-ին մէկօրեայ այցով Հայաստան ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն, լինելով Թուրքիայի առաջին արտգործնախարարը, որ այցելում է Հայաստան: Ճամբորդութեան նպատակն էր մասնակցել «Սեւծովեան տնտեսական համագործակցութիւնների» անդամ երկրների հերթական ժողովին: Իհարկէ, ժողովից դուրս Դաւութօղլուն երկու ժամ դռնփակ հանդիպում ունեցաւ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ: Յատկանշական է, որ Դաւութօղլուին այս ճամբորդութեան ընթացքում ընկերակցում էին…

Լեւոն Թադէոսեան (Պապաշա, 1865-1935). Ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդապահ «Հայրիկ»ը

Դեկտեմբեր 19ին կ’ոգեկոչենք յիշատակը մեր ժողովուրդի եզակի ծնունդներէն Լեւոն Թադեւոսեանի, որ իր անձով ու գործով արժանաւորապէս մարմնաւորեց հայ ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդը։ 1935ի այս օրը, Փարիզի մէջ, 70 տարեկան հասակին աչքերը առյաւէտ փակեց հայ յեղափոխականի ու քաղաքական-պետական գործիչի բարոյական կերպարը մարմնաւորող նուիրեալներէն Լեւոն Թադէոսեան, որ իր գաղափարական առաքինութեան եւ անձնդիր ծառայութեան համար արժանացաւ «Պապաշա»…

Պարտադիր կուտակայինի երաշխիքային հիմնադրամը կեղծ է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն արդարացնելիս ԱՊՊԱ-ն որպես օրինակ ներկայացնելը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մասին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ 2014թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում կենսաթոշակային ռեֆորմը համեմատեց ԱՊՊԱ-ի ռեֆորմի հետ` ասելով, որ այն ժամանակ էլ մարդիկ դեմ…

2013-ը Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համար պատմական տարի էր

Yerkir.am-ի հարցազրույցը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ -2013 թվականը ավարտվում է: Փորձենք ի մի բերել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կատարած աշխատանքները, նաեւ` սպասելիքները 2014-ին: Եթե գնահատեք 2013-ի աշխատանքը, ինչպե՞ս կգնահատեք: -Գնահատականներ չունեմ, կարող եմ ասել` թող ընթերցողները գնահատեն: Տարին լավ սկսվեց` հունվարի 9-ին պաշտոնապես Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ներկայացումն արեցինք: ԱԺ…

Ֆրանսահայերու Հանդիպում Նախագահ Հոլլանտի Հետ

Ֆրանսայի նախագահութեան կայքէջը կը հաղորդէ, որ Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլլանտ ընդունած է Ֆրանսայի հայկական կազմակերպութեանց համակարգումի խորհուրդի ներկայացուցիչներ Մուրատ Փափազեանը, Արա Թորանեանը եւ Ալեքսիս Կէօվճեանը: Նախագահը գնահատած է մշակոյթի եւ հայկական յիշողութեան պահպանման ի նպաստ խորհուրդին տարած աշխատանքը: Խորհուրդի ներկայացուցիչները իրենց կարգին ներկայացուցած են ազգային յիշողութեան կեդրոն մը ստեղծելու իրենց ծրագիրը, որուն իր զօրակցութիւնը յայտնած…

Հալէպի մէջ 150 պատանիներու խոստումով տեղի ունեցաւ հայ պատանիի օրուան հոգեպարար եւ գօտեպնդիչ հանդիսութիւն

– Ի՞նչ ենք սպասում մենք Հ.Յ.Դ. Պատ. կազմակերպութիւնից։ Բնականոն պայմաններում պատասխանը ինքնաբերաբար շատ պարզ կը լինէր՝ ականաւոր յաջորդներ պատրաստել մեզ համար։ … Ինչ եւ լինի, ժամանակն ու միջավայրը, գաղափարական ու բարոյական ենթահողը չեն կարող փոխուիլ, որովհետեւ տուեալ պայմաններում դաշնակցականը պէտք է լինի բարոյական անհատ, որ ձգտում անձնուիրաբար Հայրենիքի, Ազատութեան եւ ընկերային Արդարութեան պայմաններ, որոնք իբրեւ…

«Պահանջում ենք մեր իրավունքը». ընդդեմ կուտակայինի երթ դեպի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները և «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամներն այսօր, դեկտեմբերի 17-ին հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում, որտեղից մեկնարկել է երթ դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:Ակցիայի մասնակիցները, հանդես են եկել «Պահանջում ենք»,…