Ամսական արխիւներ. June 2014

Շվեյցարիայի նախագահին հայտնել են Հայաստանում քաղաքական ու տնտեսական մենաշնորհի առկայության մասին

Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին ներկայացրել են ՀՅԴ կուսակցության դիրքորոշումը Հայաստանում սահմադրական փոփոխությունների եւ դրանցով պայմանավորված ընտրությունների որակի փոփոխության օգնությամբ դեմոկրատական ինստուտների ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հունիսի 4-ին Շվեյցարիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի համար ամենամեծ անհրաժեշտությունն է, որպեսզի Սահմանադրությունը համապատասխանի իրականությանը: «Շվեյցարիայի նախագային…

Հաղորդագրութիւն

Կոչ համայն հայութեան Այսու Հալէպի Նոր Գիւղի շրջանը կը յայտարարենք ԱՂԷՏԵԱԼ ԳՕՏԻ: Կոչ կ՛ուղենք համայն հայութեան, որ բոլոր միջոցներով սատար հանդիսանայ ի նպաստ այս անմարդկային հրթիռաձգութեան անմիջական կասեցման, յանուն աղէտահար ժողովուրդին Ֆիզիքական անվտանգութեան ապահովման: Հալէպի Լրատուական Գրասենեակ 4 Յունիս 2014

Նոր Գիւղն ու հալէպահայութիւնը կործանման վտանգի դիմաց…

Յունիս ամսուան առաջին օրէն սկսեալ` Հալէպի ընդհանրապէս եւ Նոր Գիւղի մասնաւորապէս վիճակը ահաւորապէս վատացած է: Ահաբեկիչ խմբաւորումներու կողմէ, որոնց կարեւոր բաժինը ուղղակի թուրք կամ թրքամէտ արմատական ահաբեկչական խումբեր են, ամէն տեսակի կործանարար հրթիռներ ու հրասանդներ տեղացին եւ կը շարունակեն տեղալ խաղաղ բնակչութեան վրայ: Մեծամասնութեամբ հայութեամբ բնակուած Նոր Գիւղի շրջանին մէջ ինկած հրթիռները մարդկային վնասներու կողքին…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից Քեսաբի հարցով հստակ դիրքորոշում է ակնկալում

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը շարունակում է ճնշում գործադրել Բարաք Օբամայի վարչակարգի վրա, որպեսզի ուղիղ պատասխան ստանա Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա հարձակման գործում Թուրքիայի դերի վերաբերյալ: Հայ դատի գրասենյակը մասնավորապես նամակագրության մեջ է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հետ: Նամակներում կառույցը նշել է, որ ամերիկահայերը շատ անհանգստացած են «վարչակարգի շարունակական դժկամությունից՝ ուղիղ հարցին պարզ պատասխան տրամադրել»: Նկատվում է…

4 Յունիս 1918. Պաթումի նուաստացուցիչ Դաշնագիրը

1918 ի այս օրը՝ Յունիս 4ին, նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը ստիպուեցաւ ստորագրել հայոց նորագոյն պատմութեան ամէնէն նուաստացուցիչ եւ խայտառակ պայմանագիրներէն մէկը՝ Պաթումի տխրահռչակ Դաշնագիրը։ Հայաստանի վերջին բեկորին վրայ Մարտ 1918ին յարձակած թրքական բանակին դէմ Մայիս 22էն 30 հերոսաբար դիմադրելէ, յաղթելէ, թշնամին նահանջի մղելէ եւ Հայաստանի անկախութիւնը հռչակելէ ետք, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը Յունիս 4ին իր ներկայացուցիչներուն…

Սա մարտահրավեր է Թուրքիային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Պարոն Մանոյան, Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու քայլն արդեն իսկ տարբեր գնահատականներ ստացավ: Դուք ինչպե՞ս կգնահատեք այն: – Կարծում եմ՝ դա մարտահրավեր է Թուրքիային, ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, և Հայաստանի պաշտոնական պատասխանն է Էրդողանի՝ ապրիլի 23-ի հայտարարությանը.…

Հաղորդագրութիւն

Համազգայինի հայ կրթական եւ մշակութային միութիւնը իր Է. Պատգամաւորական ժողովին բացումը կատարեց Երեւանի մէջ 29 մայիս 2014-ին` ներկայութեամբ 16 շրջաններ ներկայացնող պատգամաւորներու, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի եւ սփիւռքի նախարարներուն, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր ու արտակարգ դեսպանին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչին, Երեւանի պետական համալսարանի նախագահին, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի եւ «Արարատ» միութեան ներկայացուցիչներուն եւ հայրենի մտաւորականներու: Իրերայաջորդ չորս օրերու…

ՌԴ-ն չի կիսում Նազարբաեւի՝պայման դնելու մոտեցումը

Նազարբաեւի հայտարարությունն ընդամենը հայտարարություն է եւ չի կարող ընդհանուր գործընթացների վրա ազդել: Այս կարծիքին է «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Ըստ Նավոյանի, չպետք է մոռանալ, որ դեռևս 1991 թ. ղարաբաղյան հարցում նա և Ելցինը կարգավորման համատեղ նախաձեռնություն ցուցաբերեցին և Ստեփանակերտ այցելեցին: Նպատակը, ըստ Յ. Նավոյանի, մեկն է՝ Ղազախստանը նպատակ ունի իր պայմաններն ապահովել Ադրբեջանի…

Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված գիտաժողով

Մոսկվայում, Ռուսաստանի Հասարակական-քաղաքական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» գիտաժողովը, որին հավաքվել էին մոսկովյան մտավորականները` տարբեր տեսակետներ ներկայացնելու այս հարցի շուրջ: Միջոցառումը, որը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը», տևեց հինգ ժամ: Գիտաժողովի նիստերը նախագահում էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և «Արարատ» ընկերության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը: Յուրի…