Ամսական արխիւներ. August 2014

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` Դաշնակցությունը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ

Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։ Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները…

Կոնսենսուս` մինուս Դաշնակցությո՞ւն

Ցանկացած լավ գործ, որ ենթադրում է համաժողովրդական մասնակցություն, կարելի է կազմակերպել լավ, որ այն վերածվի համաժողովրդական տոնի, եւ կազմակերպել այնքան վատ, որ պատճառ դառնա ներքաղաքական գզվռտոցի ու հասարակության պառակտման: Հիշենք մեր Անկախության հանրաքվեն: Համախմբման, բռունցքվելու, բոլորով մեկ ու կարեւոր գործ անելու այդպիսի նախադեպ մենք երեւի չկարողանանք մտաբերել մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ: Այդ միասնությամբ էլ…

1992թ. օգոստոս 28-ին զոհվել է Արցախյան ազատագրական շարժման ղեկավարներից մեկը` Անդրանիկ (Բերդաձորցի Անդո) Հարությունյանը

Ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միության անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ: 1990թ ընդունվել է ՀՅԴ շարքեր: Նույն տարին կուսակցության հանձնարարությամբ, որպես Դաշնակցության ջոկատների…

Քալիֆորնիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը

Քալիֆորնիայի սենատը օգոստոսի 26-ին միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության թեման նահանգի անվճար դպրոցներում ուսուցանվող նյութերի ցանկում ընդգրկելու մասին օրինագծի օգտին: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղը: Օրինագիծը, որը ներկայացրել է Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը, ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը դպրոցների 7-12-րդ դասարանների դասընթացներում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը…

Արցախի անկախությանը աջակցող բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի սենատում

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման: Բանաձևն աջակցում է Լեռնային…

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով

Հունաստանի խորհրդարանը հետաձգել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հարցը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս է եկել խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում տպագրվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը նշում է,…

Միջին Արևելքի իրադրությունը տեղի հայկական դասական գաղութները նոսրացման վտանգի տակ է դրել

Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող բախումների և իսլամիտ ծայրահեռականների քաղաքականության հետևանքով տեղի հայկական դասական գաղութները նոսրացման վտանգի տակ են: Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը: «Միջին Արևելքում այսօր տիրող ընդհանուր միտումն ապաքրիստոնեացման գործընթացն է: Արաբական գարունը դիմափոխվել է այլ զարգացումների և հիմնական վտանգն այսօր` ոչ միայն…

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությունն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությունն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լրագրողների համակարգող խորհրդի նախագահ, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը: «Ամսի 19-ին տեղի կունենա սփյուռքի ներկայացուցիչների ընդհանուր համաժողովը, որին կմասնակցեն մասնագիտական խմբեր, որոնցից մեկը` լրագրողների: Մինչ այսօր համագումարին մասնակցելու հայտ է ներակացրել 82 լրատվամիջոց…

Ազատամարտիկ Մհեր Ջուլհաճեանի Նահատակութեան 21-Ամեակի Ոգեկոչում

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի «Րաֆֆի» մասնաճիւղին, երէկ` կիրակի, 24 օգոստոսին ՀՅԴ «Նիկոլ Դուման» ակումբի «Սարգիս Ազնաւուրեան» սրահին մէջ տեղի ունեցաւ արցախեան ազատամարտի նահատակ ազատամարտիկ Մհեր Ջուլհաճեանի նահատակութեան յիշատակին նուիրուած հանդիսութիւն: Ձեռնարկէն առաջ հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ Նոր Ատանայի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ յաւարտ Ս. պատարագի: Մասնաճիւղին անունով բացման խօսքը արտասանեց Պետրոս Իզմիրլեան: Ան ըսաւ. «21 տարիներ…

Նոր նախագահ, Նոր վարչապետ

Թուրքիայի քաղաքական կեանքում կարեւոր դեր ունեն կուսակցութիւնները եւ խորհրդարանը: Խորհրդարանի ընտրութիւնները կարեւոր դէպք է երկրի քաղաքական կեանքում: Կարգը այսպէս է` խորհրդարանի պատգամաւորներ ընտրելու համար կուսակցութիւնները ներկայացնում են իրենց թեկնածուներին` պատգամաւոր դառնալու համար: Ընտրւում են պատգամաւորները. այն կուսակցութիւնը, որի ընտրւած պատգամաւորները մեծամասնութիւն են ներկայացնում, դառնում է կառավարութիւն եւ նոյն կուսակցութեան ղեկավարը դառնում է վարչապետ: Այսպէս` անցեալ…