Ամսական արխիւներ. September 2014

ՀՅԴ պատուիրակութիւնը Աստանայում մասնակցում է Սոցինտերնի յանձնախմբի ժողովին

Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախմբի հերթական ժողովը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այդ երկրի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան հիւրընկալութեամբ։ Ժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաճիկիստանի, Ադրբեջանի եւ Հունգարիայի կուսակցութիւններից։ Ներկայ է նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովին մասնակից ՀՅԴ պատուիրակութեան կազմում են ՀՅԴ Հայաստանի…

Ակնարկ. Անգարան` Ընդլայնուող Դաշինքին Եւ Իսլամականներուն Միջեւ

Միացեալ Նահանգներու կողմէ առաջադրուած նոր դաշինքը՝ ընդդէմ Իսլամական պետութեան, տակաւին ձեւ ու մարմին չէ ստացած։ Եւ այստեղ այնքան մշուշոտ է դաշտը, այնքան տակաւին անորոշ գործընթացներ կ’արձանագրուին, որ բազմաբնոյթ հարցադրումները չեն ունենար յստակ պարզաբանումներ։ Հարցը կը վերաբերի Իսլամական պետութեան շարժումներուն, անոնց գոյառման եւ զարգացման միտումներուն, ֆինանսաւորման, զինման եւ կարմիր գիծերու մէջ առած քայլերուն, գործողութիւններուն եւ վայրագութիւներուն։…

Պետք է միասնական լինել

Շուտով կհրապարակվի Հայոց ցեղասպանության հատուցման ուսումնասիրության խմբի ուսումնասիրությունը, ինչը քննարկման բավականին առանցքային նյութ կլինի, որովհետև անհրաժեշտ է, որ մենք ունենանք համախոհություն, թե ինչ ենք պահանջում և ինչպես ենք պահանջելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Նա նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ…

Սենատում կքննվի Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների թեկնածուների հարցը

Հայ Դատը կոչ է ուղղել ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածություններն` առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից: Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին՝ ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ…

«Ազդակ»ի Խմբագրական. Աթէնքէն Ետք Նիւ Սաութ Ուէյլզն Ու Պուէնոս Այրեսը. Հայկական Գործօնի Պարտադրանքները

Աւստրալիոյ մեծագոյն նահանգին կողմէ Արցախի Հանրապետութեան ճանաչումը կը պահէ իր հետեւողականութիւնը: Նիւ Սաութ Ուէյլզ նահանգի օրէնսդիր խորհուրդի 10 սեպտեմբերի որոշումը այդ հետեւողականութեան կարեւոր ցուցանիշ կարելի է նկատել: Հայ դատի յանձնախումբերու ճշդած նահանգային եւ քաղաքային մակարդակի վրայ կեդրոնացուած աշխատանքի արդիւնքներու երեւումը ստացած է արագ կշռոյթ: Քալիֆորնիոյ նահանգին ճանաչումէն հազիւ ամիս մը ետք Նիւ Սաութ Ուէյլզը հանդէս…

Բասկերի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Բասկերի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Դրան նախորդել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի աշխատանքները: Բասկերի խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին` անկախ ստեղծված բարդ իրավիճակից:…

Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում է եւ բոլորովին այլ՝ առանց ՀՅԴ-ի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որը մեկ ամսից արդեն պատրաստ կլինի, շատ հարցեր բաց կմնան: Վարդանյանն ընդգծեց, որ երբ սկսվեն համակարգային քննարկումները քաղաքական ուժերի հետ, կարևոր է, որ ուղղություններ բացվեն ու քաղաքական ուժերը պատկերացնեն, թե ինչ են ուզում:…

2015-ին աշխարհը կմիանա հայերին

Ֆրանսիայի Հայ դատի ձեռնարկները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայում կտրվի հաջորդ տարվա հունվարից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ միջոցառումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում թույլ կտան պայքարի պատմությունը բաժանել «մինչ 2015 թվականը և 2015-ից հետո»: «2015 թվականը շատ կարևոր տարի է լինելու թե…

Կպաշտպանենք` եթե իրացվեն ՀՅԴ-ի պահանջները

Դաշնակցությունը չի պատրաստվում պաշտպանել իշխանության առաջարկած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, կան պահանջներ. – Եթե մեր պահանջները չեն իրացվում, էդ սահմանադրական փոփոխությունները մեր համար գրոշի արժեք չունեն, ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ -Կուսակցությունում գիտեն, որ եթե բարեփոխումները թողեցին հանրապետականի հույսին, ամեն ինչ կանեն վերարտադրվելու համար։ Պարոն Մինասյանն առայժմ զուտ մաթեմատիկորեն որեւէ տարբերակ չի տեսնում, թե…

Մուսա Լեռան հերոսամարտի ոգեպնդող ավանդը

99 տարի առաջ այս օրերին, 1915թ.-ի սեպտեմբերի 12-14-ին, ավելի քան 4 հազար հայ մարդիկ՝ մանուկ և ալեհեր, կին թե տղամարդ, իրենց զենքերով և փոխադրելի ինչքերով, ապաստան գտան ֆրանսիական 5 մարտանավերի վրա և հեռացան իրենց հայրենի դարավոր ոստանից՝ Մուսա լեռան գյուղերից: Նրանք հայրենիքը կամովին լքողներ չէին։ Ընդհակառա՛կը. պապենական հողին կառչած հայեր էին, որոնք ամբողջ 40 օր…