Ամսական արխիւներ. October 2014

Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութեան պաշտօնատարներու հետ

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 16 Հոկտեմբեր 2014) – Երէկ, 15 Հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը այցելեց Միացեալ Թագաւորութեան (Մեծն Բրիտանիա) արտաքին գործոց նախարարութեան Լոնտոնի կեդրոնատեղի եւ հանդիպում ունեցաւ նախարարութեան պաշտօնատարներու հետ։ Հայ Դատի պատուիրակութիւնը բաղկացած էր Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանէն եւ Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբի պատասխանատու՝…

Դաշնակցությունն իր մոտեցումներից եւ ուղուց չի շեղվում

Արծվիկ Մինասյանը՝ «հրաշալի քառյակի» մասին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. «Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար»: «Առավոտը» սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք այս…

Մրցանակ ԼՂՀ Նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության մրցանակին»: Մրցանակը ԼՂՀ Նախագահին կշնորհվի նոյեմբերի 2-ին կայանալիք ամենամյա ընդունելության ժամանակ: «Մենք խորապես շնորհակալ ենք Նախագահ Սահակյանին Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում իր շարունակական նվիրվածության համար` երաշխավորելով տարածաշրջանի աննախադեպ զարգացումը և վարելով այնպիսի քաղաքականություն, որն անցած տասնամյակներին համաշխարհային քարտեզի…

Հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Վրաստանի դեսպանի միջեւ

Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի միջեւ: Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի եւ…

Սպիտակ տունը ցուցադրության կհանի Հայոց ցեղասպանության որբերի գորգը

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի և հայ համայնքի երկար ամիսների ճնշումների արդյունքում, Սպիտակ տունը վերջապես պատրաստվում է ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Նախագահը հստակ որոշում ունի կայացնելու: Եթե Հայոց ցեղասպանության որբերի գորգը հրապարակայնորեն ցուցադրելու մասին Նախագահ Օբամայի որոշումը իրական…

Արթնանալու ժամանակն է

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները: Վահան Հովհաննիսյանը նաեւ խոսք է հղել իր գրքի ընթերցողներին, որն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորեւ: Սիրելի’ ընթերցող Եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ինձ վիճակված է…

Ակնարկ. Սահմանադրական Բարեփոխումները Նախադուռ «Թէ Թէ»-ի Իրականացման

Հայաստանի Հանրապետութեան` Եւրասիական տնտեսական միութեան (ԵՏՄ) անդամակցութեան գործընթացի իրաւական սկիզբը, գրաւած է եղելոյթին հետեւողներուն ուշադրութեան կեդրոնը եւ ողողած հայկական լրատուադաշտը տարաբնոյթ մեկնաբանութիւններով: Անկախ այն իրողութենէն, որ այս հարցին մէջ երեւանեան ընտրանքի հնարաւորութիւնները սահմանափակուած էին, խնդիրը պէտք է փորձել դիտարկել նախ անշուշտ «կարելիի արուեստը» տեսութեան սահմաններուն մէջ, ապա անկէ բխելիք իրավիճակի ընդհանուր գնահատականը փորձել կատարել: Այսպէս.…

ԼՂՀ նախագահը մասնակցել է ազգային հերոս «Բեկորին» նվիրված միջոցառմանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Երկրի ղեկավարը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելը, նրանց սխրանքները մատաղ սերնդին ներկայացնելը կարեւոր է համարել քաղաքական, բարոյական եւ դաստիարակչական տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի…

ՀՅԴ-ն կծանոթանա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին կարծիք կհայտնի դրան ծանոթանալուց հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ հայեցակարգը նոր է հրապարկվել եւ իրենք բնականաբար չեն հասցրել ծանոթանալ դրան: ՀՅԴ-ին մոտ 8-10 օր է անհրաժեշտ հայեցակարգին ծանոթանալու, քննարկումներ անցկացնելու եւ կարծիք հայտնելու համար: Հիշեցնենք, որ հրապարակվել…

Հայ դատը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին` Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և վերահաս ոչնչացումից հարյուր հազարավոր հայերի փրկելու համար: Համաձայն «Ասպարեզ» պարբերականի, մրցանակը կշնորհվի նոյեմբերի 2-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի ամենամյա ընդունելության ժամանակ: Մերձավոր Արևելքի հիմնադրամը իրավահաջորդն է հանդիսանում 1919թ. օգոստոսի 6-ին ստեղծված…