Ամսական արխիւներ. August 2015

ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր: ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական շունչը կթեւածի ամբողջ հանրապետությունում: Հիմնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին: Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության…

Լիբանանում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն լարվածությունը պահպանվում է

Լիբանանում այժմ իրավիճակը հանգիստ է, բախումներ չկան, սակայն լարված իրավիճակը երկրում պահպանվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ավելացնելով, որ աղբահանության հետ կապված հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել: «Առջևում երկու կարևոր օրեր են. հինգշաբթի կառավարության նիստն է, որը կարող է վճռական լինել, իսկ շաբաթ օրը ցույց…

Ակնարկ. Կենսոլորտային Աղէտէն Մինչեւ Քաղաքական Ճգնաժամեր

Պէտք է որոնել այն դրդապատճառները, որոնք աշխարհի ամէնէն նշանաւոր լրատուամիջոցներուն ուշադրութիւնը յանկարծակիօրէն գրաւեցին կեդրոնական Պէյրութի հրապարակներուն վրայ արձանագրուող իրադարձութիւններուն շուրջ: Չկայ լրատուութիւն, առանց քաղաքականացուած մօտեցումի. մանաւանդ այն լրատուամիջոցներուն, որոնք ուղղակի թէ անուղղակի կը կրեն այս կամ այն գերտէրութեան հովանաւորութիւնը: Ակներեւ էր անոնց մօտ, ժամանակակից քաղաքացիական շարժումներու զուգորդուող գունաւոր յեղափոխութիւններու համեմատութիւնը: Շարժումները գունաւորելու աշխարհաքաղաքական այս վարքագիծը…

Նոր Սահմանադրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, կամ դրա համար հիմքեր են ստեղծվելու

Նոր Սահմանադրության այս նախագիծն 90-95%-ով համապատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատկերացումներին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ նոր Սահմանադրության այս նախագիծ լուծում է երկրի խնդիրները, կամ հիմքեր է ստեղծելու դրա համար։ Պատգամավորը հայտարարեց, թե դեռ կան իրենց կողմից արված բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդգրկվել նախագծում, բայց, այդուհանդերձ, իրենք…

Իրանի հայ երիտասարդները «Համաշխարհային խաղաղութիւն եւ իրանցի երիտասարդը» խորհրդաժողովում

Օգոստոսը 12-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչւել է Երիտասարդութեան համաշխարհային օր: Այդ առիթով ամէն տարի բոլոր երկրներում միջոցառումներ են տեղի ունենում երիտասարդութեան հարցերը քննարկելու նպատակով: Այս տարի «Համաշխարհային խաղաղութիւնը եւ իրանցի երիտասարդը» խորագրով երկօրեայ խորհրդաժողով էր կազմակերպւել ՄԱԿ-ի գրասենեակի հովանաւորութեամբ, Իրանի երիտասարդների հարցերը կարգաւորող կազմակերպութեան եւ նախագահի կրօնական փոքրամասնութիւնների հարցերի գրասենեակի միջոցով, շեշտադրելով երիտասարդների դերը համաշխարհային խաղաղութեան…

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ

Օգոստոսի 23-ը ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է: Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Գամշլիում, Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։ 1989թ-ից Արցախյան շարժման…

«Հայրենիք»-ի Խմբագրական . Անգարան… Ճնշումի Տակ

Պայթում մը… Պոլսոյ ոստիկանատան սեմին, ապա` քանի մը ժամ ետք, կրակոցներու տարափ մը Միացեալ Նահանգներու հիւպատոսարանի մուտքին: Միեւնոյն օրը, այս անգամ հարաւ-արեւելեան շրջանին մէջ այլ պայթում մը, որուն թիրախն են ներքին ապահովութեան ուժերը: Տասնեակ մը զոհեր եւ վիրաւորներ: Ըստ երեւոյթին, այդքան ալ ապահով չէ Թուրքիոյ մէջ շրջիլը: Վերադարձած են վտանգաւոր օրերը: Եւ կացութիւնը հետզհետէ կը…

Ակնարկ. Թուրքիոյ Շրջափակումը Իրանի Կողմէ

Առ այս պահը չէ յստակացած Իրանի արտաքին գործոց նախարար Մոհամետ Ճաւատ Զարիֆի 11 օգոստոսին Թուրքիա այցելութեան յետաձգման պատճառները: Նման բարձրակարգ այցելութիւններու յետաձգումը ինքնին արդէն կը մատնէ քաղաքական որոշակի ճգնաժամ: Նման պարագաներուն ընդունուած կարգը կը յիշեցնէ, որ առնուազն պաշտօնապէս նշուի պատճառը: Թէկուզ անիկա համոզիչ չըլլայ, այսուհանդերձ ինչ որ պատճառ կը յայտարարուի նման այցելութիւններու չկայացման պարագային: Ուրեմն…

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում

Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը և հզորացնել Հայաստանի տնտեսությունը` որպես ամենաազատը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը: «Փոխշահավետ առևտրային կապերը կնպաստեն նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև երկկողմ հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Ամենակարևորն այն է, որ դա…