Ամսական արխիւներ. September 2015

Սահմանադրական բարեփոխումներում Դաշնակցության տեսակետները հիմնականում արտացոլված են

«Առավոտ»-ի հարցազրույցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի հետ – Այս օրերին նաեւ սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվում, ազգային փրկության հերթական ծրագիրն է մշակվում, հռչակագիր էլ ստորագրվեց: Հետեւե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ տպավորություն են թողել ճակատի ձեւավորումը, գործող անձինք, նրանց միջեւ ընթացող բանավեճերը` մինչեւ վերջնական եզրակացության հանգելը: – Ամբողջությամբ չեմ հետեւել, մանավանդ…

Անդրադարձ անճշտություններին

Խորհդարանում ՀՅԴ խբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց նախագծի 89-րդ հոդվածում տեղ գտած որոշակի անճշտությունների մասին: Վարդանյանի խոսքով` չորրորդ կետով ասվում է նոր դաշինքների ձևավորման մասին, բայց քարտուղարությանը տրված վերջնական տարբերակում բացատրությունը չկա, որևէ հղում չկա` ինչպես է անցնում երկրոդ փուլը: Վարդանյանն անդրադարձավ նաև 104-րդ հոդվածում…

Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում բարձրացրեց Փանիկ գյուղի ջրի խնդիրը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց կառավարությանը, որը վերաբերում էր Շիրակի մարզի Փանիկ գյուղի ոռոգման ջրի խնդրին: «Մենք վերջերս Շիրակի մարզում էինք: Թե’ գյուղապետը, թե’ ավագանու 10 անդամները ներկայացրել են այդ գյուղում տիրող ծանր վիճակը, որովհետև գյուղում իսպառ բացակայում է ոռոգման ջուրը: Բազմիցս այդ հարցը քննարկվել է, ու…

Մերձավոր Արեւելքն առանց քրիստոնյաների ավելի վտանգավոր կդառնա

Ամերիկահայերը ԱՄՆ-ին կոչ են անում պաշտպանել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին։ Այս մասին The Global Catholic Channel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Դրա համար անհրաժեշտ է խստացնել ԻՊ-ի դեմ պայքարի ռազմական միջամտությունը եւ բողոքել Թուրքիայի գործողությունների դեմ, որը ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ հարձակումներ է իրականացնում քրդերի եւ այլ ազգային…

Հալեպում զոհերի թիվն աճում է

Հալեպի բնակելի թաղամասերում երեկ տեղի ունեցած հրթիռակոծության զոհերի թիվն աճում է։ «Սանա» պետական լրատվական գործակալության համաձայն, զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։ Հալեպի Գանձասար թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ տուժածների մեջ հայեր չկան։ Հրթիռակոծվել են հայկական թաղամասերից մոտ 10 կիլոմետր հեռու գտնվող բնակավայրերը։ Ըստ Պողիկյանի, իրավիճակը խիստ լարված…

Մեր այսօրվա «այո»-ն մեր հետևողական «ոչ»-ն է 95 թվականի հակաժողովրդական Սահմանադրությանը

Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած` գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը: Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ հայտարարություն արեց. «Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի…

Զրկվենք նրանից, ինչ ունենք` նշանակում է կործանել երկիրը

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովին: «Մեր անվտանգության հիմնական բաղադրիչը կապված է ՀԱՊԿ անդամ լինելու հետ: Մենք կարողացել ենք այնտեղ ամրագրել, որ հարձակում մեկ երկրի վրա` նշանակում է հարձակում մնացած անդամ պետությունների վրա: Պետք է զարգացնել, «միս ու արյուն» դարձնել այդ…

Թուրքիայում լարված իրավիճակը ձեռնտու է միայն Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իշխանությունը պահպանելու ու միանձնյա նախագահական համակարգ ներդնելու համար երկիրը վերածել է պատերազմական գոտու: Կարծիքը Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանինն է: Նրա փոխանցմամբ, Թուրքիայի հայերը, նախորդ տարիների համեմատ, ավելի քաղաքականացվել են: Եթե անցած ընտրություններին հայերն իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսություն պաշտպանող կուսակցություններին, ապա այս անգամ՝…

ՀՅԴ կոմից սատարված 40անձանցից 32-ը ընտրվել են ՏԻՄ ընտրություններին

Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում ընտրել են տեղական ինքնակառավարման մարմիններ: ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ներկայացրել է Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, գրասենյակի պատասխանատու Արա Պուլուզյանի խոսքերով՝ ՀՅԴ-ի շրջանային կառույցները սատարեցին համայնքի ղեկավարների եւ ավագանու պաշտոններում մոտավորապես 40 անձանց, որից 32 հոգի ընտրվել են: «Դաշնակցությունը միշտ էլ կարեւորել է տեղական ինքնակառավարման…

Հաղորդագրութիւն

Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 11-րդ Պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ 7-11 սեպտեմբեր 2015-ին` Աղուերանի մէջ, Հայաստան, մասնակցութեամբ Շրջանային եւ Մեկուսի 20 շրջաններէ 65 պատգամաւորներու եւ 34 հրաւիրեալներու: Ժողովը համապարփակ քննութեան ենթարկեց ՀՄԸՄ-ի անցնող չորս տարիներու սերնդակերտման ու հայակերտման աշխատանքները, գնահատեց կատարուած իրագործումները եւ ապագայի հաշուոյն մշակեց նոր ծրագիրներ: Պատգամաւորական ժողովը լայնօրէն անդրադարձաւ ՀՄԸՄ-ի սկաուտութիւնը, մարզական կեանքը…