Ամսական արխիւներ. September 2015

«Ազդակ»ի Խմբագրական. Տարբեր 100-Ամեակ Եւ Ընկալման Նոր Ուղղութիւններ

Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակի նշումներու հովանոցը բացուած է յատկապէս հայրենիքի եւ հայկական Այնճարի վրայ: Հայկական աշխարհի տարբեր շրջաններու մէջ գտնուող մուսալեռցիներ իրենց միջավայրերուն մէջ նշելով հանդերձ հերոսամարտի յոբելեանը, ըստ էութեան իրենց հայեացքները կը կեդրոնացնեն հայրենի Մուսա Լեռ գիւղին եւ հայկական Այնճարին վրայ: Մուսա Լերան եւ Այնճարի յոբելենական ձեռնարկներու շարքը համակարգուած է: Այս պատճառով ալ իր…

Արցախի անկախությունը երբեք չի բանակցվի

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այցելել է Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա: Աղվան Վարդանյանը Սեպտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Բուենոս Այրեսում Արցախի Հանրապետության անկախության տոնակատարության ժամանակ: «Ադրբեջանը ձախողվել է փորձելով խեղդել Արցախի ժողովրդի ազատության ցանկությունը : Արցախի անկախությունը ձեռք է բերվել մեր հերոսների արյան միջոցով եւ այն երբեք չի դառնա բանակցությունների առարկա»…

Պետք է փոխել նախագահ դառնալու` որոշ մարդկանց մանկության երազանքը

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նախագծի տեքստը կարող է պարունակել բազմաթիվ նրբություններ, որոնք կարիք ունեն քննարկումների, առաջարկությունների տեսքով ներկայացման: Նրա խոսքով` Դաշնակցության ներկայացրած առաջարկությունների մի մասն իրացվել է: «Երբ մենք խոսում ենք քաղաքական մենաշնորհի մասին, փորձենք հասկանալ`…

Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի այս իրադարձությունները մտահոգիչ են, իշխանություններն սկսել են մեծ ռազմական արշավ Թուրքիայի քրդաբնակ շրջանակններում: Քրդական հասարակության դեմ ու Իրաքում, Սիրիայում հակաքրդական քաղաքականություն է վարվում»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Մենք քննադատում ենք ու գտնում…

Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ-ում

Արցախում է Բելգիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությունը՝ Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը, Հայ դատի եվրոպական գրասենյակի անդամներ Հեղինե Էվինյանը, Ռոբերտ Ինվիճաճեւը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Այսօր պատվիրակությունն այցելեց ԼՂՀ Ազգային ժողով եւ հանդիպում ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ փոխնախագահի, ԱԺ արտաքին…

Ակնարկ. Քննադատութիւն, Առաջարկ Եւ Սպառնալիք

Եւրոպական խորհրդարանին կողմէ որդեգրուած Ազրպէյճանի պետական պաշտօնատարներու դէմ հասցէական պատժամիջոցներ կիրարկելու կոչ-բանաձեւի բովանդակութիւնը առաջին հայեացքով առաւելաբար կը կեդրոնանայ մարդկային իրաւունքներու ոտնահարման երեւոյթներուն վրայ: Բանաձեւի կէտերուն տարբաղադրումը կու տայ հետեւեալ պատկերը, որ խորքին մէջ կը կազմէ որդեգրուած բանաձեւին հիմնաւորումները: Ազրպէյճանի մէջ արձանագրուած է աճ բռնաճնշումներու եւ ձերբակալութիւններու ենթարկուած իրաւապաշտպաններու եւ լրագրողներու երեւոյթներուն: Եւրոպական խորհրդարանը պէտք է…

Անդրադարձ սահմանային լարվածությանը

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքերով՝ վերջին օրերին հայաստանա-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի պատասխանատվությունը հավասարաչափ կրում են ե՛ւ ադրբեջանական կողմը, եւ՛ միջազգային կառույցները: «Հայկական կողմը բազմիցս թե՛ ահազանգել, թե՛ ուղղակի զգուշացրել է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից սահմանային նման իրավիճակ ստեղծելու մասին, կոչ արել նրանց՝ պատասխանատվության ենթարկել եւ որոշ…

Թուրք-Ամերիկեան Նոր Դիմակախաղը

Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովը (անցեալ Ուրբաթ օր) վերահաստատեց վարչապետ Ահմէտ Տաւութօղլուի կառավարութեան իրաւասութիւնը Սուրիոյ եւ Իրաքի սահմաններէն ներս (եւ թրքական զօրքերու գործօն մասնակցութեամբ) պատերազմական գործողութիւններ ծաւալելու եւ միաժամանակ արտօնելու, որ նոյն նպատակով դաշնակից ուժեր ի հարկին տեղակայուին Թուրքիոյ մէջ: Խորհրդարանի արտահերթ նիստով քուէարկուած այս որոշումը մեծ յաղթանակ մը պէտք է համարել նախագահ Էրտողանի ծաւալապաշտ քաղաքականութեան…

Ակնարկ. Խաւարման-Լուսաւորման Միջանցքին

Աւազամրրիկին ստեղծած անպատեհութիւնները դիմակայելու անպատրաստ կացութենէն մինչեւ նախագահական թափուր մնացած բարձրագոյն (ան) պատասխանատուութիւն կամ աղբահանման հիմնահարցէն մինչեւ ազգային երկխօսութեան նիստերու արդիւնքներուն շուրջ տիրող անորոշութիւն, անցնելով ելեկտրականութեան անլոյծ մնալէն, հասնելու համար երկրի կառոյցներուն եւ ենթակառոյցներուն կաթուածահարութեան, լիբանանցին կը տուայտի իրավիճակի անհեռանկարայնութեան պատճառով յառաջացած հետեւանքներու անյստակութեան մէջ: Բացակայողը ազգ ու պետութիւն դառնալու կամքն է, առկայ են հատուածականն…

Աղուան Վարդանեանի քաղաքական կարեւոր հանդիպումները Ուրուկուայի մէջ

«ԼՂի հարցը ժողովուրդներու ինքնորոշման և մարդու իրաւունքի հարց է» անգամ մը ևս կը հաստատեն Ուրուկուայի քաղաքական շրջանակները։ Նախաձեռնութեամբ Ուրուկուայի Հայ Դատ Յանձնախումբին, Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութները այցելած ընկ. Աղուան Վարդանեանը գտնուեցաւ Մօնթէվիտէօ և ընկերներու հետ տեսնուելէ առաջ, կարևոր հանդիպումներ ունեցաւ մեր երկրի քաղաքական ոլորտի ներկայացուցիչներու հետ։ Առաջին հանդիպումը կայացաւ Արտգործ Նախարարութեան քաղաքական հարցերու ընդհանուր տնօրէն…