Ամսական արխիւներ. October 2015

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունում է այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Ստրասբուրգում նշեց, որ ողջունելի է դատարանի վճռի հատկապես այն կետը, որով Մեծ պալատը փոխեց դատարանի ստորին պալատի որոշումը, որ Ցեղասպանության հարցն այս դատարանում…

ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է

Եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» վճռի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան…

Հնարավոր չէ պատկերացնել, որ ՄԻԵԴ-ը Ցեղասպանության 100-րդ տարում սխալ որոշում կայացնի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր պետք է հրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Գործի վերաքննությունը ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի է ունեցել 2015թ. հունվարի 28-ին, որտեղ Հայաստանը ներկայացնում էին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հայկական կողմի շահերը պաշտպանում էին Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեֆրի Ռոբերթսոնը և միջազգային հայտնի փաստաբան Ամալ…

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Պիեմոնտե (Piemonte) նահանգի Իվրեայի (Ivrea) քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Նիստի պատվավոր հյուրերն են եղել հայ գրող…

Մենք չենք կապում Սահմանադրությունը մեր կոալիցիա մտնելու խնդրի հետ

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը Aysor.am-ի հետ զրույցում, ինչպես և իր գործընկերները մինչ օրս, փորձեց հերքել, որ կոալիցիայի մաս կազմելու խոսակցությունները համապատասխանում են իրականությանը և որ որքան ակտիվ ՀՅԴ-ն մասնակցի սահմանադրական հանրաքվեին, այնքան կուսակցության շանսերը ավելի մեծ կլինեն՝ նախարարական պորտֆելներ ստանալու և այլ առումներով: Նաև կրկնեց, որ Դաշնակցությունը չի կապում Սահմանադրությունը իրենց կոալիցիա…

Սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ լինել չի կարող

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ» – ի հետ զրույցում հայտարարեց, թե արհեստածին են այն հայտարարությունները, որ ՀՀ-ում այսօր սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա: -Պարո՛ն Վարդանյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին: Ինչպե՞ս է այդ քարոզարշավն իրականացնելու ՀՅԴ-ն, ո՞րն է լինելու Ձեր քարոզարշավի գլխավոր կետը, որտեղի՞ց եք սկսելու: -Կարծում…

Ակնարկ. Թուրքիոյ Սուրիականացման Տեսանելիութիւնը

Քրտական շրջանակներու դէմ իրականացուած պայթումին պատասխանատուները մատնացոյց ընելով, թրքական կառավարութիւնը մեղադրանքները հասցէագրեց (ՏԱՀԵՇ-ին), ՔԱԿ-ին եւ ծայրայեղ ձախակողմեաններուն: Կառավարամէտ շրջանակներ պայթումին նպատակը կեդրոնացուցին թուրք ժողովուրդի մասնատման նպատակին վրայ: Մասնատում բառը շատ սկսած է հոլովուիլ թրքական կառավարական շրջանակներուն կողմէ: Յատկապէս ընտրութիւններու նախօրեակին միջազգային շրջանակներու կողմէ Թուրքիոյ մասնատումին առաջադրուիլը ուղղակի ամբաստանութիւն էր, հնչած` նախագահ Էրտողանի կողմէ: Հիմա եթէ…

ՀՕՄ – ի ներկայացուցիչներն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման եւ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին…

Իտալիայի Մարկե նահանգի խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարկեի (Marche) նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը (Rapa Boris), Պիերոնի Մորենոն (Pieroni Moreno), Բուսիլակի Ջանլուկան (Busilacchi Gianluca), Մարկոնի Լուկան (Marconi Luca):

Թյուր է այն կարծիքը, թե ամբողջ իշխանությունը «այո»-ի կողմնակից է

Լինելով Սահմանադրական փոփոխություններին կողմնակից ու «այո»-ի ճակատի մասնակից` ՀՅԴ-ն իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է` հոկտեմբերի 10-ից պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի համար: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ իրենց հիմնական շեշտադրումը լինելու է փոփոխությունների բովանդակային, դրական տարբերությունների ներկայացումը: «Ի տարբերություն «ոչ»-ի ճակատի այն անհատների, խմբերի, կուսակցությունների, որոնք «ոչ» են ասում միայն ոչ…