Ամսական արխիւներ. October 2015

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Պատուիրակութիւն Մը Հանդիպում Ունեցած Է Նախագահ Սարգսեանին Հետ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը հանդիպում ունեցաւ նախագահ Սերժ Սարգսեանին հետ` 30 սեպտեմբերին անոր Ուաշինկթըն այցելութեան ընթացքին: Պատուիրակութեան մաս կը կազմէին ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան, ՀՅԴ Արեւելեան շրջանի Կեդրոնական կոմիտէի անդամ Յովսէփ Աւագեան, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի նախկին ատենապետ Կարօ Արմէնեան, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի ներկայ ատենապետ Քեն Խաչիկեան…

Իսպանիայի Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բանաձեւը ներկայացվեց Ձախ միության խոսնակ Վալենտին Մատեոյի կողմից, ով իր խոսքում հակիրճ ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրդապատճառներն ու հետեւանքները, այն պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու անհրաժեշտությունը: Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունները միաձայն կողմ…