Ամսական արխիւներ. November 2015

Քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է

Դաշնակցության դիրքորոշումը, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բոլորին հայտնի է, իսկ քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է. այսօր, նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է շտաբ, որի աշխատանքը ղեկավարելու է ինքը: «Աշխատելու ենք մի քանի ուղղություններով: Նախընտրական հիմնադրամ է…

Փարիզում անցկացվել է ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողով

«100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողովը՝ «100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» թեմայով: Նիստն անցկացվում էր արդարադատության նախարար Քրիսթին Թոբիրայի բարձր հովանու ներքո, կազմակերպված էր հայտնի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի կողմից: Զրույցը վարում էր «ԱՅԲ-Էֆ-Էմ» հայկական ռադիոյի հաղորդավար Վարդան Գաբրիելյանը: Ներկա էին…

Հարավային Ամերիկան դրական ակնարկներ է անում ԼՂՀ ճանաչման կապակցությամբ

Հարավային Ամերիկան, հատկապես Ուրուգվայը, նախորդ տարիների ընթացքում շատ ուժեղ մեսիջներ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ԱՊՀ երկրների, Հարավային Կովկասի եւ Մերձսեւծովյան պետությունների Սոցինտերնի հանձնաժողովի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, որն ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը։ Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը բնականաբար…

Մինսկի խմբի հայտարարությունը վերջին շրջանի ամենակարևոր առաջընթացը կարելի է համարել

Այն հայտարարությունը, որ կատարեցին Մինսկի խմբի համանախագահները, ըստ էության, վերջին շրջանի ամենակարևոր առաջընթացը կարելի էր համարել, որովհետև իրենք արդեն հասցեավորված ասացին, թե ով է մեղավոր հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով. «Երբ հայտարարությունը հնչեց, որ Ադրբեջանն է, որ հրաժարվում…