Ամսական արխիւներ. March 2016

Տարածաշրջանային կայունությանն ուղղված հայ-ռուսական վերլուծական աշխատանքն ավելի մեծ պահանջ ունի

Փետրվարի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ստեղծման 24-ամյակին: Ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՌԴ նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, Պետական Դումայի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից: Ինստիտուտի գործունեության մասին տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի ամփոփիչ զեկույցից հետո ելույթներ ունեցան ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը և…

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պատրաստ կլինի մինչև ապրիլ

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը պետք է իրավական ամուր հիմքերի վրա լինի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: «Ինչպես գիտենք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: Նախագահ Օլանդը օրինագծի պատրաստման գործընթացը վստահել է…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորում է կոնգրեսականներին աջակցել Ֆորթենբերի-Էշու բանաձևին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է ԱՄՆ կոնգրեսականներին միանալ Աննա Էշուի և Ջեֆ Ֆորթենբերիի բանաձևին (H.Con.Res 75), որը դատապարտում է Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների, եզդիների, քրդերի և վտանգի տակ գտնվող մյութ փոքրամասնությունների դեմ իրականացվող ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, բանաձևն այս պահին ունի 80-ից ավել աջակից: Ֆորթենբերի-Էշու բանաձևի քվեարկությունը կայանալու է…

ԿԸՀ-ն որոշեց. Արծվիկ Մինասյանի մանդատը հանձնվել է Կարեն Շախմուրադյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում, որոշում է կայացրել, որով ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շախմուրադյանը: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 25-ին ԿԸՀ արձանագրություն է ուղարկել՝ Արծվիկ Մինասյանի պատգամավորական…

Վստահութեան քւէն արժեւորելու ժամանակը

Չափաւորականութեան ոտնաձայնը խորհրդարանում. սա է տպագիր ու էլեկտրոնային գրեթէ բոլոր զանգւածային լրատւամիջոցների արձագանգը՝ փետրւարի 26-ին կայացած ընտրութիւնների արդիւնքներին: Տւեալների ամփոփումը վկայում են այն մասին, որ 10-րդ գումարման խորհրդարանում ուժերի յարաբերակցութեան էական վերադասաւորման ականատեսն ենք լինելու: Նոր խորհրդարանը մեզ է ներկայանում նոր հանդերձանքով: Իր կազմով, քաղաքական հայեացքներով ու մօտեցումներով այն կտրուկ տարբերւելու է նախորդ գումարման երեք…

Ակնարկ. Անգարան Եւ Պաքուն` Տարբեր Ուղղութիւններու Վրայ

Այն պահուն, երբ պաշտօնական Անգարան յստակ կը դարձնէր, որ կ՛ակնկալէ Պաքուի միանալը Թուրքիա – Սէուտական Արաբիա դաշինքին` սուրիական պատերազմին ուղղութեամբ, Պաքուի ղեկավարը կը մեկնէր Թեհրան: Թեհրանն ու Պաքուն կը կնքէին 11 համաձայնագիրներ: Երեւոյթները կը նախանշեն, որ որեւէ ատեն Անգարայի եւ Պաքուի շահերը այսքան չէին տարբերած իրարմէ, որքան ներկայ ժամանակներուն, յատկապէս սուրիական պատերազմին մէջ ոչ միայն…

Խառնակչությունը պատիվ չի բերում լրատվամիջոցին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով,Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց «քաղբանտարկյալ» սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ` առ…

ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ…

Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան հարաբերություններ

Yerkir.am-ի զրուցակիցն է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նորընտիր պատգամավոր, ՀՅԴ-ական Կարեն Խանլարյանը: -Պարո՛ն Խանլարյան, ընտրվելով Իրանի Իսլամանական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր, նախ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ ծրագրեր ու նպատակներ եք նախատեսում առաջիկայում կյանքի կոչել: -Իրանահայ համայնքի և երկրի մասշտաբով բազմաթիվ անելիքներ կան, և այս կապակցությամբ ես ունեմ իմ նախընտրական պլատֆորմը ու պիտի հետևեմ այդ բոլորին: Իրան-Հայաստան…

ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության ղեկավարների հետ

Հայաստանում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի: Այս պահին նա ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների հետ: Այդ հանդիպումից հետո նախատեսված է հանդիպում խորհրդարանական ընդդիմության հետ: Նշենք, որ մինչ Հայաստան այցելելը, Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի…