Ամսական արխիւներ. September 2016

Խմբագրական. Հին ընկերոջ պես

Անկախ իշխանական կոալիցիաներում լինել-չլինելուց՝ Հայաստանի ամենահին համարվող քաղաքական ուժը չի դավաճանել իր սկզբունքներին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ 200-ից ավել երիտասարդներ երդում տվեցին եւ ընդգրկվեցին դաշնակցության շարքերը: Միջոցառման սկզբում ցուցադրվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը, ապա ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ավելի…

Աշխարհը պետք է պայքարի թուրքական ժխտողականության դեմ

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը(ՀՅԴ), սեպտեմբերի 4-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, թեմական խորհրդի, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:…

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել

Ռուստամյանը՝ «Սասնա ծռեր»-ի՝ հեղափոխության փորձի մասին Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ի անվան հիմքում «հեղափոխություն» բառն է, մինչդեռ` այն քաղաքական ուժերի շարքն է դասվում, որոնք դատապարտում են «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները: «Մեր հեղափոխությունն ազգային-ազատագրական նպատակով հեղափոխություն…

Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների: Քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր երկիր` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միոջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ եւ անշահախնդիր բարեկամությունը` այն…

ԿԳՆ համաձայնագրով եւս 60.000 աշակերտ կստանա սնունդ

«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություն է կատարվել։ Հայատանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ ծրագիրը մինչեւ 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ: «Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական սննդով»,-նշել է նախարար Մկրտչյանը։ Համաձայնագրի ստորագրումից…

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Դաշնակցության նախաձեռնած համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում

Սեպտեմբերի 3-ին, Արցախի Հանրապետության 25-ամյակը ռիթով Երեւանում ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառմանը, բեմը տրամադրվեց հեղափոխական-հայրենասիրական երգի վարպետներին, ովքեր հանդես եկան սիրելի երգերի համատեղ կատարումներով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ – ՀՅԴ-ի նախաձեռնած հավաքն անցավ լեփ-լեցուն դահլիճում

Հայկական երկու պետությունների օրհներգերը հնչում են այն մարդկանց ներկայությամբ, որոնց մեծ մասը քառորդ դար առաջ հազարավորների հետ միացավ այս շենքի պատերից դուրս հնչած կոչին ու զենքով գծեց նորանկախ Արցախի սահմանները:

ՏԻՄ ընտրություններին կատարելու եմ այն, ինչ որ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառանալով առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ասաց, որ Շիրակի մարզի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ընտրությունների ընթացքում իր դերակատարումը լինելու է օրենքի սահմանում: «Բնական է՝ տարբեր պետական կառավարման մարմիններ ունեն իրենց՝ ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները, ես ընդամենը կատարելու եմ այն, ինչ որ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է: Կարևոր է այն, որ…

ՀՅ Դաշնակցության Հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 25֊ամյակի առիթով

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման: Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետության…

Հավաք` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին

Այսօր Օպերայի և բալետի ակադեմիակաթ թատրոնում տեղի ունեցավ մեր երկրորդ հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված՝ Արցախի պետականության զորակցության ՀՅԴ հրավիրած հավաքը: Այն ավանդական է Դաշնակցության համար, բայց այս անգամ այն կարևորվեց ոչ միայն հոբելյանական լինելով, այլև որ տեղի ունեցավ մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի…