Ամսական արխիւներ. November 2016

Պաշտօնապէս Կեանքի Կոչուեցաւ Ազգային Միացեալ Վարժարանը Լիբանանահայութեան Միտքի Ու Հոգիի Նորագոյն Դարբնոցը

Լիբանանահայութեան պատմութեան էջերուն վրայ ոսկեայ տառերով յաղթանակ մը արձանագրուեցաւ: Յաղթանակ մը, որ կը մարմնաւորէ անցեալէն եկած եւ մինչեւ 21-րդ դար հասած հայ ժողովուրդի քաղաքակրթութեան ձգտումը: Երէկ երեկոյեան պանծալի ու հիասքանչ մթնոլորտի մը մէջ կեանքի կոչուեցաւ լոյսի ու գիտութեան շքեղ կառոյց մը, որ շուտով պիտի դառնայ լիբանանահայութեան միջնաբերդը, հոգիի ու միտքի դարբնոցը եւ մնայուն աւիշ հայթայթող…

«Ազդակ»ի Խմբագրական. Քաղաքական Եւ Ազգային Պայմաններով Կայացած Անհրաժեշտ Կառոյցը

Միջինարեւելեան երկիրներու եւ այնտեղ գոյութիւն ունեցող կազմակերպ աւանդական գաղութներու ապագային նկատմամբ յուսահատական ալիքներ կը փչեն, որոշ իմաստներով հասկնալիօրէն: Հասկնալին բնականաբար կապուած է զինուորական այն լայնածաւալ եւ աշխարհաքաղաքական բնոյթի իրադարձութիւններուն, որոնց հետեւանքով կը ստեղծուին հսկայական ճգնաժամեր եւ անոնցմէ բխած ապահովական, մարդասիրական, արտահոսքի, մինչեւ ցեղային զտումներու արհաւիրքային կացութիւններ: Իրապաշտ ըլլալու համար ճիշդ է այն, որ փակուղիէն դուրս…

ՀՅԴ կեդրոնական կոմիտէն Արցախի ղեկավարներուն հետ քննեց առաջնահերթ հարցեր

ԿԼԵՆՏԷՅԼ.-«Իմ Արցախը» խորագիրով Հայաստան Համահայկական հիմնադրամի պատկերասփիւռային դրամահաւաքին ընդառաջ, Արցախի Հանրապետութեան փոխվարչապետ Արթուր Աղաբեկեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան եւ Միացեալ Նահանգներու մօտ Արցախի ներկայացուցիչ Ռոպերթ Աւետիսեան, ինչպէս նաեւ Լոս Անճելըսի մօտ Հայաստանի փոխհիւպատոս Ռազմիկ Ստեփանեան, Նոյեմբեր 22ին հանդիպում մը ունեցան ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչներուն հետ, «Փէշէքէրեան» կեդրոնին մէջ։ Կեդրոնական կոմիտէին կողմէ…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սենատոր Քըրքին կպարգևատրի Ազատության շքանշանով

ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-­ին: «Մենք հպարտ ենք մեծարելու սենատոր Քըրքին: Ավելի քան 16 տարի է Մարկ Քըրքը եռանդուն կերպով աշխատում է զարգացնելու հայ­ ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները: Նա մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-­ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ,…

Դավիթ Լոքյանն այցելել է Ծովագյուղ և Լճաշեն համայնքներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այցելել է Ծովագյուղ և Լճաշեն համայնքներ: Այցի նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի հնդկաձավար արտադրող խմբին, ինչպես նաև քննարկել Լճաշեն համայնքում կաթնամթերթի արտադրության ընդլայնման կիրառական ծրագիրը: Նախարար Լոքյանը տեղում ծանոթացել է Ծովագյուղ համայնքում հնդկաձավարի արտադրության պայմաններին, լսել…

«Հայրենիք»ի խմբագրական. Գոհաբանութեան Օրը՝ Մեր Արցախը

Թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի անկախութեան 25-ամեակը նշեցինք եւ ահաւասիկ, Նոյեմբեր ամսուայ վերջին շաբաթավերջին, Գոհաբանութեան Տօնին առթիւ, ամերիկահայ բոլոր գաղթօճախներէն ներս, կը կատարուի դրամահաւաք- թելեթոն: Այդ յիշատակելի օրուան կատարուող այս դրամահաւաքի միօրեայ արշաւը կ՛արժեւորուի հայ ժողովուրդի յարատեւութիւնն ու միասնականութիւնը` ազգային արժէքներու պաշտպանութեան, անկախ եւ ինքնիշխան պետութեան շարունակական զարգացման ու հզօրացման: Անգամ մը եւս կիզակէտը՝ սահմանամերձ…

Դաշնակցութեան Կոչը՝ Ի Նպաստ «Հայաստան» Հիմնադրամի Թելեթոնին

Նոյեմբեր 24-ին տեղի ունենալիք «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Թելեթոնին, Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անունով ելոյթ պիտի ունենայ Ժան Գոսագեան: Ստորեւ՝ Գոսագեանի ելոյթին բնագիրը. Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը իր երեք հազարամեայ պատմութեան ընթացքին, բազմաթիւ առիթներով հասած է ազգովին ոչնչացման եզրին եւ ապա հրաշքով յարութիւն առած ու բարգաւաճած: Ինչպէս օրինակ՝ 1915ին սկսած Ցեղասպանութիւնը եւ անոր յաջորդած Հայաստանի…

Էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ: Քննարկման ընթացքում գյուղական դպրոցների և հեռավար կրթության զարգացման ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում ամփոփվել են կազմակերպված տեսադասերը, դրանց ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցել են հանրակրթության ոլորտը համակարգող…

Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև ստորագրվել է 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթուղթ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին կնքված Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Փաստաթուղթը ստորագրել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի…

Հանդիպումներ ԱՄՆ-ում հեռուստամարաթոնին ընդառաջ

«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում են հանդիպումները տեղի հայկական հեղինակավոր կազմակերպությունների պատասխանատուների հետ: «Արցախպրես»-ը հաղորդում է, որ փոխվարչապետը և Պարգև Սրբազանը հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ: Արթուր Աղաբեկյանը, Արցախի կառավարության անունից, երախտագիտություն…