
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Հեինց Օլբերսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում: Դավիթ Լոքյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացումը` Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ…














