Լուրեր

«Միջին Արեւելքի ժողովուրդներու ցեղասպանութեան եւ ջարդերուն մասին» համաժողով

«Քրտագիտութեան կեդրոն»-ին կազմակերպութեամբ Իրաքեան Քիւրտիստանի Սուլայմանիէ համալսարանի «Քրտագիտութեան կեդրոն»-ին կազմակերպութեամբ` 29-30 Ապրիլին համալսարանին մէջ տեղի ունեցաւ միջազգային համաժողով մը` «Միջին Արեւելքի ժողովուրդներու ցեղասպանութեան եւ ջարդերուն մասին» խորագիրով: Յատուկ հրաւէրով այս խորհրդաժողովին մասնակցեցաւ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան: Համաժողովին նշանաբանն էր այն, որ իրականութեան ճանաչումը բանալին է ժողովուրդներու խաղաղ գոյակցութեան: Անոր կը մասնակցէին…

Թուրքիայի նման վարքագիծը խոսում է նրա թուլության մաս

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, Yerki.am-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե` ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն, պատասխանեց. «Թուրքիայի ղեկավարությունն այսօր իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին, և այս հայտարարությունը հերթական վկայությունն է: Ակնհայտ է, որ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ…

Իսպանական Սան Սեբաստիանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 17-ին, Իսպանական Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն»,- նշվում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Իսպանիայի Պինտո (Մադրիդի համայնք), Միսլատա և Բուրխասոտ (Վալենսիա) քաղաքները, որոնց միացավ նաև բասկյան Սան Սեբաստիանը:

ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 17-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ողջունելով դեսպանին՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կարեւորում է Հայաստան-ԱՄՆ համակողմանի…

Արժանթինի նախագահ Քրիստինա Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով, Արժանթինի նախագահ Քրիստինա Ֆէրնանտէս տէ Քիրչնէր հանդիպում մը ունեցաւ Օլիվոսի նախագահական նստավայրի մէջ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդ՝ Գիսակ արք. Մուրատեանի գլխաւորութեամբ։ Հանդիպումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, Ապրիլ 14ին, նպատակ ունենալով նախագահ Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով։ Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդի կողքին, պատուիրակութեան մաս…

Հալեպի հայաշատ թաղամասում հրասանդներ են ընկել

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում ապրիլի 14-ի կեսօրին հրասանդներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ հրասանդներն ընկել են Կարեն Եփփե ճեմարանի մերձակայքում գտնվող բնակելի շենքի վրա՝ պատճառելով նյութական վնասներ: «Բարեբախտաբար, բնակարաններում մարդիկ չեն եղել, սակայն երկու հարկաբաժին ամբողջովին ավերվել են, կարելի է ասել գոյություն…

Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կճանաչի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կճանաչի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին փոխանցում է Daily Camera-ն։ Քաղաքային խորհրդի անդամ Ջորջ Քարաքեհյանը երեքշաբթի քաղխորհրդի հանդիպումը բացել է հաջակցություն Հիշատակի օրվա բանաձևի ընթերցմամբ։ Նշվում է, որ Հիշատակի օրը կճանաչվի նաև նահանգի մակարդակով։ Նշվում է, որ Եվրոպայում ցեղասպանության արդարացմանն ուղղված «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»…

100 Տարիէ Ի Վեր Պայքարի Երթը Կը Շարունակուի

Լիբանանեան Հասարակութեան Ուշադրութիւնը Սեւեռուած` Դաշնակցական Երիտասարդութեան Ինքնաշարժներով Երթին Վրայ Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան, երէկ` չորեքշաբթի, 1 ապրիլին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով տեղի ունեցաւ ինքնաշարժներով երթ` Պուրճ Համուտէն մինչեւ Ժիպէյլ: «100 տարիէ ի վեր պայքարի երթը կը շարունակուի». այս էր նշանաբանը ինքնաշարժներով երթին, որուն իրենց մասնակցութիւնը բերին մեծ թիւով երիտասարդներ եւ հայորդիներ: Կէսօրէ ետք ժամը…

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պուրակի հիմնադրում Բերձոր քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը: Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին: Նախագահը կարեւորել է նման պուրակի առկայությունն Արցախում եւ նշել, որ դա…

Նստացույց ԱՄՆ-ում` Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ

Մարտի 21-ին ԱՄՆ-ում Հայ Յեղափոխական Դաշնակցության պատանեկան միության անդամները հավաքվել են Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ՝ հեղափոխական երգեր երգելու եւ Հայոց պատմությունը հիշելու համար. «Ավելի քան 100 երիտասարդ էր հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, որտեղ նրանք երգել են մեր ֆիդայիների երգած հայրենասիրական երգերը»,- ասված է ԱՄՆ Հայ երիտասարդների դաշնության ֆեյսբուքյան էջում։