ԶԼՄ-ներում

Հայաստանն այլ ելք չունի, քան իր անվտանգության ամրապնդումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը – Պարոն Ռուստամյան, ունե՞ք մտահոգություններ, որ ռուս-թուրքական լարվածության արդյունքում Հայաստանը նորից շահարկման առարկա կդառնա: – Իհարկե, մտահոգությունները մեծ են, որ լարվածությունը կարող է ավելի խորանալ: Ընդհանուր առմամբ պատերազմական գործողությունների թեժացումն էլ մեր երկրի շահերից չի բխում, քանի որ այն առնչվելու է տարածաշրջանում մոտ…

Նոր Սահմանադրությունը վերջ կդնի նաև թշնամական մոտեցումներին

«Այո և Ոչ» ռեալիթի շոուի վերջին օրն է: Հարավային թևի մասնակիցներն այսօր հյուրընկալվել են Կոտայքի մարզկենտրոն Աբովյանում: Դաշնակցական գործիչ, «Այո»-ի կողմնակից Արծվիկ Մինասյանը հավաքվածներին ասաց, թե ինչու է ՀՅԴ-ն կարևորում Սահմանադրական փոփոխությունների իրականացումը: «Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, հիմնական փաստաթուղթ կարևոր է պետության և քաղաքացու հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից: Եթե այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է թերություններ,…

«Այո և ոչ». Եթե սահմանադրությունն անցնի, ապա սկզբում ուժի մեջ կմտնեն միայն մարդու իրավունքներին առնչվող բաժինները

Այսօր «Այո և ոչ» հեռուստանախագծի 19-րդ օրն է. հարավային ուղղությունը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նախագիծը եղանակային վատ պայմանների հետևանքով անցկացվում է փակ տարածքում, որտեղ «ոչ»-ի կողմնակիցներին միացել է եղվարդցիներից մեկը: Քարոզարշավը սկսվեց նրա հարցից. «Եթե բրդեցիք գնաց սահմանադրությունը, երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու»: Հարցին պատասխանեց «այո»-ի կողմնակից, Հայ Յեղափոխական Դաշնակցությու խմբակցության պատգամավոր Արծվիկ…

Իշխանական հնարավորություններից առաջինն օգտվում է նախագահի շրջապատը

«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ընդդիմության մի մասը նշում է, որ նոր սահմանադրությունն իրականում կառավարման խորհրդարանական մոդել չի առաջարկում, այլ՝ միակուսակցական։ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը՝ տեսանյութով

Թուրքիան սպառնում է Ցեղասպանությունը ճանաչած Պարագվային

Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Քարաքաշը, ով նաև Պարագվայում Թուրքիայի ներկայացուցիչն է, քննադատել է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն: Պարագվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վիկտոր Պոկատոյի հետ հանդիպմանը նա սպառնացել է խզել առևտրական կապերը Պարագվայի հետ: Հանդիպումից հետո Պոկատոն խոստացել է քննել Ցեղասպանությունը ճանաչած բանաձևը վերափոխման ենթարկելու…

Մեր երկրում մենք թշնամիներ չունենք

168.am – ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Պարոն Ռուստամյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս կրկին հանդես եկավ հարցազրույցով, ի՞նչ եք կարծում, իր պարբերաբար ելույթների և, մասնավորապես՝ «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի նպատակը ո՞րն է, ի՞նչ է ուզում: – Դե, նա այդ ոճն է ընդունել՝ պարբերաբար…

Մենք իսկապես նոր էջից սկսելու խնդիր ունենք

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Արդեն մի քանի օր է՝ ՀՅԴ-ն «այո»-ի քարոզարշավ է իրականացնում: Նախնական ի՞նչ տպավորություններ ունեք, մարդիկ որքանո՞վ են հետաքրքրված սահմանադրական բարեփոխումներով: – Նախ՝ թյուր է այն տպավորությունը, որ տարածում է «ոչ»-ը, թե բոլորը համատարած «ոչ»-ի կողմնակիցներ են: Նման բան չկա: Մենք, արդեն երկու տասնյակ հանդիպումների փորձը վերլուծելով,…

Շատ կարեւոր է նաեւ քաղաքական կամքի դրսեւորումը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ բարեփոխված սահմանադրությունը, նախ, համակարգային լուծումներ է առաջարկում, զսպումների, հակակշիռների մեխանիզմներ ստեղծում, իսկ ընդդիմությանն էլ դարձնում քաղաքականության կրող ու պատասխանատու: -Ոմանք ՀՅԴ-ին քննադատում, մեղադրում են, որ շատ ավելի կրքոտ ու եռանդով է պաշտպանում սահմանադրական փոփոխությունները, քան նույնիսկ իրենք՝ նախաձեռնողները: -Չեմ կարծում, որ դա մեղադրանք է: Եվ, բացի…

Կեղծիքները կկանխվեն

Վերջին ընտրություններում ընդդիմադիր քառյակի հետ միասին ընտրակեղծիքների դեմ պայքարող ՀՅԴ-ն այժմ իշխանության հետ «այո» է քարոզում։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հետաքրրքվել է, թե եթե այս անգամ էլ իշխանությունը դիմի կեղծիքների, հնարավո՞ր է Դաշնակցությունը լռի։ «Եթե կեղծիքներ լինեն, մենք կանխելու ենք մեր հնարավորություններով, մեր հայտարարություններով: Մենք չենք կարծում,…

«Ոչ»-ը կամ «այո»-ն չեն կարող ինքնանպատակ լինել

Սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի ճակատը դեկտեմբերի մեկին սկսում է քաղաքացիական անհնազանդություն: «Ոչ»-ի ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր`տուն գնալ չկա: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Իրավունք»-ը պարզեց` քաղաքացիական անհնազանդությունը օրինակա՞ն եւ իրավակա՞ն մեթոդ է` պայքարելու սահմանադրական բարեփոխումների դեմ: «Ընդդիմությունը կարող է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, բայց դա պետք է օրենքի սահմաններում տեղավորվի:…