ԶԼՄ-ներում

Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ է մեկ , գոհարն էլ

«Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն…

Իշխանությունները չպետք է նույնանան պետության հետ և չօգտագործեն պետությունն իրենց համար

Հայաստանը միշտ էլ պատերազմի մեջ էր, ինչու այն ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգին կողմ էին այդ նույն մարդիկ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով` ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում…

Սահմանադրական փոփոխությունները նոր որակ են առաջացնելու, որտեղ բոլորը իրենց տեղն են ունենալու

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, երեկ պատասխանել է կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցությունների վերաբերյալ մեր հարցերին: – Պարոն Ռուստամյան, մեկ օրից տեղի է ունենալու ԲՀԿ-ի հրավիրած համաժողովը, որին մասնակցելու հրավեր ՀՅԴ-ն չի ստացել, դուք տեղեկություն կամ ենթադրություններ ունե՞ք, ձեր գործընկերները, որոնց հետ մինչեւ վերջերս սերտորեն համագործակցում…

Թուրքիան իր այս քայլով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց հենց Ցեղասպանության տարելիցի վրա

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը` ուղղված Թուրքիայի Նախագահ Էրդողանի հրավերին, համարժեք էր: Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի Նախագահը ՀՀ Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի (նույն Չանաքքալեի ճակատամարտը-Tert.am)…

Դաշնակցությունը ընտրել է լավագույնը

ԵՐԵՔ ՄՈՏԵՑՈՒՄ Այն բանից հետո, երբ նախօրեին Դաշնակցությունը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ու հայտարարեց իշխանության հետ երկխոսության գնալու պատրաստակամության մասին, նրա վրա մեղադրանքների տարափ տեղաց։ Ըստ որում, իրավիճակի սրամտությունն ամփոփված է նրանում, որ հնչող մեղադրանքներում ուշագրավ է ոչ այնքան ծայրահեղ թեժությունը, որքան դրանց ծնած հարցը. իսկ ընդհանրապես ստորին սահմանագիծ ունի՞ արդյոք մարդու…

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա

Տեսանելի ապագայում Ադրբեջանը չի փոխի ղարաբաղյան հարցում իր քաղաքականությունը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը՝ 2015թ. ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները կանխատեսելով: Ըստ նրա՝ պաշտոնական Բաքուն շփման գծում դիմում է դիվերսիայի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացից ունեցած դժգոհությունից ելնելով: «Այդկերպ Ադրբեջանն իր դժգոհությունն է արտահայտում բանակցությունների…

Նա լավ ընկեր էր, մեծ հայ

Հովիկ Աբրահամյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանի մասին ասաց. «Նա լավ ընկեր էր, նաև ճանապարհի լավ ընկեր, մեծ հայ, որը քաղաքականության մեջ երբեք չի…

Վիրջինիայի եկեղեցիների խորհուրդը Ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել

Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամյա ժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող, 100-ամյակի տարելիցը հիշատակելու կոչ անող բանաձեւ է ընդունել, հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը: Եկեղեցիների խորհուրդը բանաձեւը ներկայացրել է բոլոր անդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ: Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթե առաջին ցեղասպանությանը պատշաճ…

ՀՅԴ-ն որևէ համագործակցության մեջ ուրիշի քաղաքական շահերը սպասարկող չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ -Պարոն Վարդանյան, երեկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել է, որ կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչիշխանական եռյակի 12-կետանոց փաստաթղթին: Ւնչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Կա՞ մտավախություն իշխանությունների մոտ: -Նախ՝ 12 կետերը եռյակի կետերը չեն, այլ քառյակի: Մենք համատեղ չորս ուժերով ենք դա մշակել և համատեղ…