
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի բնորոշմամբ՝ մարզերից Ազգային ժողով եկող պատգամավորները չեն նպաստել ո՛չ իրենց մարզերում քաղաքական ուժերի կայացվածությանը, ո՛չ մարզերի զարգացվածությանը, ո՛չ էլ մարզում քաղաքական մշակույթի ամրապնդմանը․ «Դրեք Հայաստանի պատմությունը նայեք վերջին 20-25 տարվա․ խորհրդարանում մասնակցություն ունեցող մարզերից ընտրված պատգամավորների թիվը և մարզերում քաղաքական մշակույթի զարգացումը։ Երանի թե, սրանք իրար հետ կապված…