ԶԼՄ-ներում

Թուրքիան պետք է հատուցի հայերի կրած կորուստները

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, որոշակի ճնշումների ներքո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա, սակայն, դաշնակցական գործչի համոզմամբ, որեւէ կերպ չի կարող գոհացնել Հայաստանին։ «Մեզ նրանց ներողությունը չի պետք, մեզ պետք է հատուցում։ Արյունը մեր նախնիների չի կարող հատուցվել միայն գեղեցիկ խոսքերով։ Պետք է դնենք արդեն հատուցման…

Անհրաժեշտ է ձեւավորել Համազգային համախոհություն. 100-րդ տարելիցը վերջը չէ

Ըստ Կիրո Մանոյանի, պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձեռնարկվող քայլերը շարունակական են լինելու. «100-րդ տարելիցը վերջը չէ: Այն մեր իրավունքների ձեռքբերման գործընթացի սկիզբը պետք է լինի: Այսինքն՝ այդ նախաձեռնությունները միջոցառումների ու հանդեսների շարան չեն, որ 2015-ի վերջին ավարտվելու են: Այդ նախաձեռնությունները պետք է լինեն շարունակական, քանի որ 100 տարին, հատկապես ցեղասպանության…

Նախագահը չստացաւ ճիշտ ուղերձները եւ կատարեց կարեւոր մէկ սխալ վարչապետին վերանշանակելով

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ Հայաստանում վերջին շրջանի հասարակա-քաղաքական իրավիճակը նախագահական եւ աւագանու ընտրութիւնների համայնապատկերում որոշ աշխուժացում ապրեց, եթէ սրան յաւելենք նաեւ նախագահի վերջին օրերի վերանշանակումները, որոնք նոր միտումների ու գնահատականների տեղիք տւեցին թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսա-հասարակական ոլորտներում: Այս եւ ազգային հրատապ հիմնահարցերի շուրջ հեռախօսազրոյց ունեցանք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ,…

Հայերը պետք է պայքարեն, որպեսզի վերացվեն ցեղասպանության հետևանքները

Tert.am –ի հետ զրույցում ի պատասխան հարցի, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 23-24 –ին հայաստանյան քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ հարցը, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ Բարաք Օբաման արտահայտել է իր տեսակետը՝ վերընտրվելուց հետո ասելով, որ չի փոխել իր մոտեցումները: «Եթե չի փոխել, ուրեմն հասկանում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է բնութագրի «genocide» բառով: Չի անում…

Արդեն պետք է բարձրացնենք մեր իրավունքների և հատուցման հարցը

Այսօր մեծ հավանականություն կա, որ իսրայելյան Կնեսետում կքննարկվի Ցեղասպանության հարցը, սակայն, հաշվի առնելով, որ Թուրքիան և Իսրայելը սկսել են բարելավել հարաբերությունները, հարցը կտեղափոխվի այնպիսի հանձնաժողով, որտեղ քննարկումը փակ կլինի: Այս մասին, այսօր ապրիլի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ…

«Թարմ ուղեղով»` Կիրո Մանոյանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն անցել է Դաշնակցության երիտասարդական կառույցների միջով, ա’յդ դաստիարակությունն է ստացել, ուստի տարօրինակ չէ, որ շատ հարցերում մեր տեսակետները համընկնում են: Վերադասավորումներ Տեր-Պետրոսյանական ճամբարում. արդյո՞ք սա «քաղաքական հհշիզմի» վերջն է: Երևան-Վան չևերթներ: Ինչի՞ց են այդքան վախենում թուրքերը: Լրատվական Ռադիոյի ասօրվա «թարմ ուղեղը» ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն է: [ca_audio…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աշխատում է, որ Հայաստանին հատկացվելիք գումարը հնարավորինս քիչ կրճատվի

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կարող ասել, թե ինչով կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ՝ երկրի 2014թ. բյուջեի նախագծում Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը մոտ 40 տոկոսով կրճատելու առաջարկը։ Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե այս մասին հայտարարությունը տարածելուց հետո ի՞նչ քայլեր են արվում, վերջինս ասաց.…

Իսպանիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը

Իսպանիայի Թագավորության Սենատում ապրիլի 11-ին կայացել է «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով կոնֆերանս: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա են եղել Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ,…

Խաշնարածները զենքի ի՞նչ մշակույթ պետք է ունենան

«Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականներն ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են…

Սպանվել է Արցախյան ազատամարտի հերոս, Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը

Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ սպանություն է կատարվել։ Սպանվել է գյուղապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանը շուրջ 10 տարի ղեկավարում էր Պռոշյան համայնքը: Նա Արցախյան ազատամարտի հերոսներից մեկն էր: Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի: Հրաչ Մուրադյանը 1990 թվականից Դաշնակցության անդամ էր: Ոստիկանության Կոտայքի…