Երեւանի Ավագանի – 2013

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ -ն կմասնակցի կազմակերպված եւ հնարավորինս կապահովի ընտրողների ձայների առավելագույն քանակ

Իսկապես, մենք մտածում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին միավորվելու, այդ ընտրություններում քաղաքական պայքարի ճանապարհով գնալու հնարավորություն կտար եւ ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ քննարկումներ են…

Արմեն Ռուստամյանը կգլխավորի ՀՅԴ ցուցակը երեւանյան ընտրություններում

ՀՅԴ-ն առանձին է մասնակցելու մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ Դաշնակցության համամասնական ցուցակն էլ գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա հավելեց, որ ցուցակն ամբողջովին կհրապարակվի առաջիկայում: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Ընդդիմադիր ուժերը պարտավոր են շփման եզրեր գտնել

Հայաստանի նախագահի ընտրությունների օրվանից անցել է գրեթե մեկ ամիս, մեկ ամսից էլ քիչ է մնացել Սերժ Սերգսյանի երդման արարողությանը, բայց ներքաղաքական լարվածությունը երկրում չի նվազում: Այն մասին, թե դա ինչի կվերածվի՝ վերլուծաբանների, քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների շրջանում տարբեր, երբեմն իրարամերժ տեսակետներ են հնչում՝ լուրջ փոփոխությունների իրական ակնկալիքներից սկսած՝ մինչև հեգնական ու ծաղրական մեկնաբանությունները և…

Ելքը քաղաքական համաձայնությունն է

Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը – Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից սկսված հացադուլը` որպես պայքարի միջոց հատկապես այս փուլում: Այն ի՞նչ կարող է տալ շարժմանը: – Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որևէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետևյալն է.…

Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ իշխանությունը վերարտադրվի

«Հայկական ժամանակ»-ի Հարցազրույցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: – Պարոն Ռուստամյան, անցյալ շաբաթվա վերջին «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ եռակողմ բանակցություններ սկսվեցին Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ ու թեեւ հասկանալի է, որ դրանք, ըստ էության, տապալվեցին, սակայն կողմերից երկուսը դեռ չեն շտապում պաշտոնապես այդ մասին հայտարարել։ ՀՅԴ-ի գնահատականն ինչպիսի՞ն է։ – Բանակցությունների…

Աղվան Վարդանյանը չի բացառում, որ ՀՅ Դաշնակցությունը ավագանու ընտրություններին մասնակցի առանձին

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ Դաշնակցությունը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի առանձին ցուցակով: «Կոնսուլտացիաները շարունակվում են, բազմակի տարբերակներ կան: Կապրենք, կտեսնենք»,-Panorama.am-ին ասաց Ա. Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն համախմբվի ԲՀԿ առանցքի շուրջ: Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղորհդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ կուսակցությունը կմասնակցի ավագանու…

Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են

Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու օրակարգով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքում երեկ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: ՀՅԴ-ից քննարկմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Թեեւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները եւս կողմ են միասնական ցուցակին, սակայն…

Ինչ որ հնարավոր է վերցնել, պետք է վերցնել. Վահան Հովհաննիսյան

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար ոչ իշխանական ուժերը պետք է միավորվեն, և դա հիմա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Իշխանության նկատմամբ դիրքորոշման աստիճանները կարող են տարբեր լինել՝ մեկը իրենով չափում է՝ ալտերնատիվ, մյուսները՝ ընդդիմություն, բայց էս հարցը շատ կարևոր է, որովհետև դա էն դաշտն…

Առավելապաշտական մոտեցումները տանում են փակուղի

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ -Այսօր քաղաքական շրջանակներում քննարկվող կարեւոր խնդիրներից մեկը Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի միավորում ստեղծելու հնարավորությունն է։ Կարո՞ղ ենք փաստել, որ նախագահական ընտրությունների արդյունքների «բողոքարկման» հետընտրական գործընթացը սահուն կերպով մտնում է մայրաքաղաքային ավագանու ընտրության նախընտրական փուլ։ -Հետընտրական գործընթացները եւ առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրությունները, կարծում…

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն բացառում ավագանու ընտրություններին մեկ ցուցակով մասնակցելը

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի բացառում մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» հետ մեկ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հնարավոր համարելով միասնական ցուցակում այլ քաղաքական ուժերի ընդգրկումը ևս: Հարցին, թե միասնական ցուցակով հանդես գալու դեպքում ով կգլխավորի այն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ անհրաժեշտ է…