
2013թ. Մարտի 5-ի երեկոյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ստորեւ՝ հաղորդման սղագրությունը։ -Պարոն Ռուստամյան ինչ հանգրվանի է հասել շարժումը եւ ինչ քայլերի անհրաժեշտություն կա։ -Կարծում եմ ժամանակն է, որ մենք գնահատենք շարժման ներկա փուլը, եւ այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած ենք: Ի՞նչ ունենք այսօր, որ…








