ԶԼՄ-ներում

Ներդրումային քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության ոլորտում կիրառվող մոտեցումների վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հարկավոր է հատկապես օտարերկրյա ներդրումների մասով պաշտոնական մոտեցում ունենալ: «Մենք պետք է ունենանք տեղական և օտարերկրյա ներդրումների պաշտպանության արդյունավետ համակարգ: Թե տեղական, թե…

Կրթության ոլորտում կրճատումներ են լինելու

Իսկ մինչև կրթական ոլորտի հերթական այդ բարեփոխումները, սպասվում են կրճատումներ: Կառավարությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անցնում է տնտեսման ռեժիմի, որը տարածվելու է նաև կրթության համակարգի վրա: «Մենք ունենք որոշակի հնարավորություններ․ մի քիչ ապարատը ուռճացած է, և եթե այդ որոշումը վարչապետի կգա, մենք կկարողանանք դա իրականացնել: Ես ինքս գտնում եմ, որ կարելի է շատ…

Արմատական փոփոխությունների գնալուն այլընտրանք չունենք

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, որ արագ փոփոխությունների համար պետք է պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ իշխանությունը պատրա՞ստ է կոտրել այն ճյուղը, որի վրա նստած է, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանությունը ճնճղուկ է, որ ճյուղին նստած է, բայց որ երկրում առկա խնդիրները ակնհայտ…

Քայլը քաղաքական է եւ կարող է զգաստացնող գործոն հանդիսանալ

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում կառավարության քայլը, որով հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: -Նկատի ունենալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի իրականացրած ապրիլյան ագրեսիան, նաեւ տարբեր քաղաքական ուժերի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումը, թե ԼՂՀ ճանաչման հարցը կարող է օրակարգ մտնել որոշակի իրադարձությունների զարգացման պայմաններում, կարծում եմ, կառավարության դրական…

Գազի սակագնի իջեցումը բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, և ապրանքների մրցունակության բարձրացման

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի գնի իջեցմանը, նշեց, որ ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա, իսկ ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է իջեցման չափից: «Գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության…

ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ՀՅԴ դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման վերաբերյալ

Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովը, որտեղ Աղվան Վարդանյանը նշանակվեց ԳՄ ներկայացուցիչ: ՀՅԴ-ն ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց առաջնահերթությունները: «Գերագույն ժողովում հատուկ ուշադրությամբ և առանձին օրակարգով քննարկվեց ԼՂ հիմնախնդիրը, քառօրյա պատերազմը և շարունակվող վիճակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով,…

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԵՏՄ-ում ընդհանուր արժույթ չի գործի

Եվրասիական տնտեսական համաժողովի Կոլեգիայի նախկին անդամ (նախարար), այժմ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ոչ այնքան ռեալ է գնահատում Եվրասիական ինտեգրացիայի տարածքում միասնական արժույթին անցում կատարելու հեռանկարը: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման մասին, Արա Նռանյանն ասաց, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընդհանուր արտարժույթ չի գործի: Իսկ ցանկությունները, թե այդպիսի արժույթ պետք…

Պետք է զգացմունքները մի կողմ դնել եւ զբաղվել գործով

«Հայոց Աշխարհ»ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմաբկցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը -Ձեր ընդդիմադիր գործընկերները բավարարված չեն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումների ժամանակ պաշտպանության ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված պարզաբանումներով՝ առաջարկում են եւս մեկ նման քննարկում հրավիրել։ Դրա անհրաժեշտությունը կա՞, ձեր կարծիքով։ -Եթե առաջին հանդիպումից հետո իմ գործընկերները հավելյալ պարզաբանումների կարիք ունեն, կամ…

Արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքը

Կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ընդհանուր արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են, սակայն դրականն այն է, որ արտահանման աճը կազմել է 26.3 տոկոս: Դա նշանակում է, որ առևտրաշրջանառության մեջ դիվերսիֆիկացիան և կառավարության…

Աղվան Վարդանյանը բացառում է միակողմանի զիջումները

«Այն իշխանությունը, որը կգնա միակողմանի զիջումների, ստիպված կլինի հրաժարական տալ», – հայտարարում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խորհրդարանական խմբկակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանը բացառում է, որ ռուսաստանյան մամուլում վերջին օրերին շրջանառվող ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակն իրականություն դառնա: Ռուսաստանյան մի քանի տպագիր լրատվամիջոցներ, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրել են, թե, ըստ այդ տարբերակի, այս փուլում Ադրբեջանին…