ԶԼՄ-ներում

Գազի գինը պետք է վերանայվի

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հայտարարությունը, թե գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է ժամանակային առումով ոչ ճիշտ և ոչ տեղին: «Որովհետև այդ հարցը դեռ քննարկման է ենթակա, և պայմանագրով նախատեսված գնի նվազեցումը կամա, թե ակամա բերելու է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովում…

Դավութօղլուի ուղերձը կեղծիք է, կեղծ ներողություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի վարչապետի` հայերին հղած ուղերձը: ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունում ասվում է, որ Դավութօղլուի ուղերձը կեղծիք է, կեղծ ներողություն, որը չի նշանակում ճանաչում, այն չի արտահայտում ափսոսանք և չի ենթադրում որևէ պատասխանատվություն ու փոխհատուցում: Համբարյանը կարծում է, որ բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման…

Չէի ցանկանա, որ համամարդկային արժեքների ճանաչման ու դատապարտման հարցում ԱՄՆ-ն լիներ վերջին երկիրը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ երբ աշխարհի բոլոր կարևոր երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ դրան կհետևի նաև հայկական հարցի իրավական լուծումը։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Օբամայի հայտարարությանը՝ ՀՅԴ պատգամավորը նկատեց, որ այսպես, թե այնպես ԱՄՆ-ն մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. «Իսկ երբ կլինի՝ իրենց խնդիրն է։…

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քնադատողների մեծ մասը փաստաթուղթը չի էլ կարդացել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների մեխանիզմը պարզ է. պետք է արագ կերպով հասնել սահմանված կետին: «Մեզ հատկացված է մոտոցիկլետ, որքան էլ արագ վարենք, որքան էլ վարորդը հմուտ լինի, միեւնույն է` մենք արագ չենք հասնի: Հետեւաբար, կարեւոր է ոչ միայն վարորդին փոխել, այլեւ մոտոցիկլետը, որպեսզի սահմանված ժամկետում հասնենք սահմանված վայր: Այս…

Նոր բանաձևով թուրքական կողմը ձգտում է խափանել Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներն ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների թուրքական լոբբիստական խմբերը պատրաստվում են նոր բանաձև ներկայացնել ԱՄՆ Կոնգրես, որի նպատակն է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և ստվերել ամերիկյան օրենսդիր մարմնում ներկայացված մյուս հայանպաստ բանաձևերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոր փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատին առաջադրելու է կոնգրեսական Քուրթ Քլոուսոնը: Այն Նախագահ Բարաք Օբամային առաջարկում է նախագահական աշխատանքային խումբ ստեղծել` հայ-թուրքական կառուցողական, կայուն, ամուր և…

Չի կարելի անբարոյականությամբ ապագա կառուցել

ՀՅԴ պատգամավորը հիմնադիր խորհրդարանին Վերջին շրջանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման կողմից քննադատություն է հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ՀՅԴ-ի հասցեին: «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարությունը եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգը: «Իրավունքն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:…

Պաստասխանատվություն խոսքի եւ գործի համար

Արմեն Ռուստամյանը՝ Սեֆիլյանի պատասխանատվության եւ բանակում մարտավարությունը փոխելու մասին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն օրերս հրավիրած ասուլիսում կոչ էր արել ժողովրդին, որ բանկերից վերցրած վարկերի տոկոսները չմարեն: Նա ասել էր. «Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այդ ամբողջ համակարգը ծառայում…

Սերժ Սարգսյանը չի հանձնարարել աշխատել Սահմանադրության երկու տարբեր նախագծերի վրա

-Պարո՛ն Վարդանյան, օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավարը բավական կոշտ գնահատեց «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության քայլերը՝ անթույլատրելի համարելով ապրիլի 24-ին մոբիլիզացիայի կոչերը: Ժիրայր Սեֆիլյանը մեր լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արմեն Ռուստամյանը գիտակցել է, որ սխալ է, և չի կարծում, թե նա մնացել է իր կարծիքին: Սփյուռքի տարբեր կենտրոններից արձագանքներ եղան, հիմնականում` մեղադրեցին ՀՅԴ-ին: Ինչպե՞ս եք գնահատում:…

Պռոշյանի սպանված գյուղապետի հարազատների պնդմամբ գործի բացահայտումը ձգձգվում է

Պռոշյանի գյուղապետարանի առջև սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից 2 տարի անց դեռ ձերբակալվածներ չկան: Գործով անցնող մեղադրյալը՝ Արայիկ Պետրոյանը, շուրջ 10 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց՝ նրա առնչությունը այս գործին չի հաստատվել: Գյուղապետի կուսակից ընկերներն ու հարազատները պնդում են, որ քննչական մարմինը ձգձգում է գործի բացահայտումը: Սպանված գյուղապետի կինն օրերս բաց նամակով դիմել…

Անվանել դա դավաճանություն, ես չեմ համարձակվի

2015 ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն անցյալ տարի եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից 5242 մարդ, իսկ Ադրբեջանից՝ ավելի քիչ 2617: Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է սա պայմանավորված: Նա պատասխանեց. «Դա բացատրում եմ մեր ներքին առկա խնդիրներով, պրոբլեմներով, սոցիալ-տնտեսական իրավիճակով: Այդ հարցերը բազմիցս բարձրաձայնվել են»: Մեր հարցին՝ դա դավաճանություն չի՞,…